Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
Բոլորը

Դալմայի այգիների հետ կապված մրցութային գործընթացը դեռևս ամփոփման փուլում է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչու է գործընթացը ձգձգվում, և արդյոք հնարավոր կլինի այն ներկայացնել COP17-ի շրջանակում։

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը հայտնեց, որ Ասիական զարգացման բանկի միջոցով անցկացվող մրցույթի գնահատման փաթեթները ներկայացվել են, սակայն շուրջ երկու ամիս բանկի կողմից ուսումնասիրվել են մասնակից ընկերություններին վերաբերող հարցեր։

Նրա խոսքով՝ միջազգային կառույցից օրերս ստացել են դիտարկումներ, որոնք այժմ ամփոփվում են։ Վերջնական փաթեթը նախատեսվում է ներկայացնել այս շաբաթ, իսկ հաղթող ընկերությունը, ըստ պաշտոնյայի, կարող է ընտրվել սեպտեմբերին։

COP17-ի ընթացքում Դալմայի այգիների հետ կապված որոշ լուծումներ ներկայացնելու համար նախատեսվում է նաև նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
Սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը կասկած հայտնեց, որ նախատեսված ժամկետում հնարավոր կլինի ունենալ բավարար արդյունք։

«Ես այս տեմպով տեսնում եմ, որ չենք ունենա»,- ասաց քաղաքապետը՝ հիշեցնելով, որ COP17-ը նախատեսված է հոկտեմբերի 19-30-ը, իսկ մրցութային գործընթացը դեռևս ավարտված չէ։

Քաղաքապետը նաև հարցրեց, թե ինչու իրեն չեն տեղեկացրել գործընթացի ձգձգման մասին։ Անետա Բաբայանը պատասխանեց, որ Ասիական զարգացման բանկի գործընկերները հավաստիացրել են՝ COP17-ի շրջանակում որևէ բան ցուցադրելու հնարավորություն քաղաքապետարանը կունենա։

Ավինյանին, սակայն, այդ ձևակերպումը չբավարարեց․ «Այդ «որևէ բան»-ը արդեն վախեցնում է ինձ, որովհետև եթե պետք է այնքան որ խզբզի ինչ-որ մեկը ինչ-որ մի բան մինչև COP17-ը, ավելի լավ է` չխզբզեն։ Խզբզողներից մենք էլ ունենք, կարող ենք իրենց խնդրենք, իրենք խզբզեն, դրա համար պետք չէ մեծ գումարներ վճարել»։

Քաղաքապետը հանձնարարեց մանրամասն ներկայացնել մրցութային գործընթացի ձգձգման պատճառները և մինչ այս պահը կատարված աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան