Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իվետա Տոնոյանը Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական գործերը որակեց որպես «մտացածին» և «քաղաքական հետապնդում»՝ նշելով, որ դրանց ծավալներն ավելանում են Ծառուկյանի նկատմամբ հանրային աջակցության մեծացմանը զուգահեռ։

Իվետա Տոնոյանի մամուլի քարուղարի փոխանցմամբ՝ Ծառուկյանի կալանավորումից հետո ամբողջությամբ պարալիզացվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործունեությունը։ Կոնցեռնի կազմում գտնվող տասնյակ ընկերություններ կապարակնքվել են և մինչ օրս չեն գործում, ինչի հետևանքով շուրջ 10 000 մարդ հայտնվել է հարկադիր պարապուրդում և դարձել գործազուրկ։

Գործարարի նկատմամբ կիրառվող այս մեթոդները, ըստ խոսնակի, կործանարար հարված են հասցնում Հայաստանի տնտեսական հեղինակությանը, քանի որ ոչ մի լուրջ միջազգային ներդրող չի ցանկանա գործունեություն ծավալել մի երկրում, որտեղ «օրը ցերեկով» կարող են խլել կամ պետականացնել սեփականատիրոջ գույքը։

«Սա կոնկրետ արվում է ադրբեջանական և թուրքական կապիտալը Հայաստանի Հանրապետություն բերելու համար, և ներդրումային միջավայրը, թերևս, դրա համար է ազատվում՝ ադրբեջանական ու թուրքական ներդրողների համար»,-ասաց նա։

Բացի այդ, ըստ Տոնոյանի, Ծառուկյանի և նախկին այլ պաշտոնյաների (այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեդրակ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի) շուրջ ստեղծվող «դատական տեսարանները» նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը երկրի համար աղետալի և ողբերգական զարգացումներից, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնման և ռուսական ռազմաբազայի դուրսբերման անվտանգային ռիսկերից։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե կոռուպցիոներները «չեն պլստալու» և պետք է սպասեն իրենց թոշակին՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ Ծառուկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել ու արարել է Հայաստանում, ունի սեփական օրինական գույքն ու կապիտալը, և Փաշինյանի սպառնալիքներն իրականություն չեն դառնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան