Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթներ նախաձեռնել․ Փաշինյանի արձագանքը՝ Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ իր ընտանիքի հետ փոխկապակցված գործարարների վերաբերյալ շրջանառվող լուրերին և ներկայացրեց մանրամասներ սահմանազատման գործընթացի ու անկլավների հարցերի շուրջ:

Հնչած հարցին, թե արդյոք «Արարատցեմենտ» գործարանն անցել է գործարար Նարեկ Նալբանդյանին, վարչապետը պատասխանեց, որ այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է, և գործարանը շարունակում է մնալ ՀՀ կառավարման ներքո։

Փաշինյանը հատուկ շեշտեց, որ ինքը «սրտի օլիգարխ» չունի: Նրա խոսքով՝ եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, ով իրեն և իր ընտանիքին «նյարդայնացնում է ահավոր ձևի» և անցել է տանելիության բոլոր սահմանները, հենց Նարեկ Նալբանդյանն է: Վարչապետը հայտնեց, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին՝ վարույթներ նախաձեռնելու համար։

«Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերով»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով սահմանազատման և Տիգրանաշենի (Քյարքի) վերաբերյալ հարցին՝ վարչապետը հստակեցրեց, որ ինքը երբեք չի խոսել Տիգրանաշենի մասին, այլ խոսել է Քյարքիի մասին: Նա նշեց, որ անկլավների թեման բարձրացրել է դեռևս նախընտրական շրջանում, և դրանում որևէ նորություն չկա:

Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29,743 քառակուսի կիլոմետր: Նրա պարզաբանմամբ՝ Քյարքին և մյուս անկլավները երբեք ներառված չեն եղել այդ հաշվարկի մեջ: Փոխարենը, այդ տարածքի մեջ մտնում է Արծվաշենը, որտեղ նույնպես մարդիկ են ապրում։

Փաշինյանը շեշտեց, որ իր նպատակն է զրոյացնել այս թեմայի շուրջ առկա նյարդը (լարվածությունը): Ըստ նրա՝ երբ արտաքին աշխարհի համար ակնհայտ լինի, որ Հայաստանում այս հարցում լարվածություն չկա, խնդիրը կլուծվի լավագույն տարբերակով։

«Եթե մենք արդեն իսկ արձանագրված պայմանավորվածությունից շեղվում ենք՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառակուսի կմ-ից ավելի է, նշանակում է՝ մենք հավակնություններ ենք ցուցաբերում մեր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս: Եթե մենք հավակնություններ ենք ցուցաբերում, ուրիշներին առիթ ենք տալիս, որ նրանք էլ հավակնություններ ցուցաբերեն մեր տարածքների նկատմամբ»,- ասաց նա։

Վարչապետը վստահություն հայտնեց, որ ՀՀ հանրությունն արդեն ընդունել է իր ուղերձը, և հարցը կլուծվի սահմանազատման հանձնաժողովների ընդունած և վավերացված աշխատակարգի սկզբունքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան