Հայաստանում քարտեզագրվել են գարնանային և աշնանային ցրտահարությունների ռիսկային գոտիները

Լուրեր

21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Բոլորը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» բազմամյա օդերևութաբանական տվյալների հիման վրա գնահատել և քարտեզագրել է վաղ աշնանային ու ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետները։ Արարատյան դաշտում ուշ գարնանային ցրտահարությունների ռիսկը հիմնականում ավարտվում է ապրիլի 2-15-ը, իսկ լեռնային և բարձրլեռնային գոտիներում դրանք կարող են դիտվել մինչև հունիսի 1-ը և ավելի ուշ։
«Ագրոկլիմայական ռիսկերի գնահատման և գյուղատնտեսական աշխատանքների պլանավորման նպատակով իրականացվել է վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետների վերլուծություններ և քարտեզագրում՝ օգտագործելով օդերևութաբանական կայանների բազմամյա տվյալները և աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) գործիքները։
Տարանջատվել են ցրտահարության ռիսկային գոտիներն ու ժամանակահատվածները
Արարատյան դաշտավայրում ուշ գարնանային ցրտահարությունների ռիսկային ժամանակաշրջանը ավարտվում է համեմատաբար վաղ՝ ապրիլի 2-15-ը ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, վաղ գարնանային վեգետացիայի պատճառով այս գոտին հատկապես զգայուն է նույնիսկ կարճատև ցրտահարությունների նկատմամբ։ Վաղ աշնանային ցրտահարությունները այստեղ հազվադեպ են և սովորաբար դիտվում են հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կամ ավելի ուշ։
Նախալեռնային գոտիներում ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետները տեղափոխվում են ապրիլի 27-ից մայիսի 7-ը, իսկ վաղ աշնանային ցրտահարությունները սովորաբար դիտվում են հոկտեմբերի 4-22-ն ընկած ժամանակահատվածում։
Լեռնային և բարձրլեռնային գոտիներում ուշ գարնանային ցրտահարություններ կարող են դիտվել ընդհուպ մինչև հունիսի 1-ը, իսկ առավել բարձրադիր հատվածներում՝ հունիսի 1-ից հետո։ Վաղ աշնանային ցրտահարություններն այստեղ կարող են սկսվել արդեն սեպտեմբերի 15-26-ը ընկած ժամանակահատվածում։
Հայաստանում ցրտահարության ժամկետների քարտեզագրումը իրականացվել է ԱՏՀ մոդելավորման գործիքների միջոցով։
Մոդելավորումն իրականացվել է օդերևութաբանական կայանների տվյալների և Հայաստանի Հանրապետության բարձրության թվային մոդելի (#DEM) հիման վրա՝ կիրառելով աշխարհագրորեն կշռված ռեգրեսիայի (#GWR) և ռեգրեսիոն հավասարման ստացման (#OLS) ալգորիթմները։
Մոդելը հաշվի է առնում տեղանքի բարդ ռելիեֆի և բարձրության ազդեցությունը՝ հնարավորություն տալով տարանջատել ցրտահարության ռիսկային գոտիներն ու դրանց բնորոշ ժամանակահատվածները»,- ասված է հաղորդագրությունում։