ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե «Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում»

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի փաստարկներն այն մասին, որ հայկական երկաթուղու՝ Ռուսաստանի կոնցեսիոն կառավարումը խոչընդոտում է Հայաստանին լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից դառնալուն, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան, իբր, խոչընդոտում է Հայաստանին լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից դառնալուն, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այս հարցի վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Սակայն հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Բացի այդ, ըստ ռուսական  լրատվամիջոցների՝ գերատեսչությունը նշել է, թե Արևմուտքը, իբր, պահանջում է, որ Հայաստանը վերացնի «ռուսական գործոնը» տրանսպորտի ոլորտում, և դրա դիմաց խոստանում է ներդրումներ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միանալ այն նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե տեսանելի է։ Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերի ոգուն»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

Գերատեսչությունից նաև ընդգծել են, որ «հրապարակային հայտարարություններ անելուց առաջ գործընկերները սովորաբար նստում և գործնականում քննարկում են առկա խնդիրներն ու մտահոգությունները»։

«Հատկապես, եթե կա ցանկություն, ինչպես պնդում է Երևանը, գտնել բարեկամական լուծում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առավելագույն պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները և իրականացրել է զգալի ներդրումներ՝ ավելի քան 30 միլիարդ ռուբլի, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ։ Կարևոր է նաև, որ դրա ժամանակացույցը փոփոխվել է հայկական կողմի խնդրանքով։ Հենց ռուսաստանցի երկաթուղայինների մասնագիտական կարողություններն են օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այսօր, ըստ էության, հնարավորություն են տալիս խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին»,- ասվում է հայտարարությունում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմի կողմից հայկական երկաթուղիների կառավարումը շարունակելու դեպքում հանրապետությունը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները։ Նա ռուսական կողմին խնդրել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի։

«Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումների փուլում ենք։ Այժմ կա հնարավորություն 400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու, և դա լավ հնարավորություն է։ Այդ փաթեթի մեջ կարող են լինել կոմպոնենտներ, որոնք ՌԴ-ի շահերի տեսակետից ավելի բարենպաստ միջավայր կձևավորեն»,- նշել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի