Վանեցյանը «դատավորի հետ ծանոթ չէ», սակայն «ինչ պետք է կասի». ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Երբ սեպտեմբերի 11-ին  հրապարակվեց  ԱԱԾ տնօրենի  եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, որտեղ զրուցակիցները խոսում էին Ռ․ Քոչարյանին կալանավորելու գործով   դատավորին հրահանգներ տալու մասին,  նույն օրը  այդ երկու կառույցների ղեկավարների հրավիրած մամլո ասուլիսում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց․ «Դա անհերքելի փաստ է, բոլորն էլ կարող են տեսնել, որ ես դատավորի հետ անգամ ծանոթ չեմ եւ  երբեք չեմ խոսել»։

Մինչդեռ այսօր հրապարակված երկրորդ գաղտնալսման մեջ հստակ լսվում է, թե ինչպես է Վանեցյանը խոսում դատավորին հրահանգներ տալու, ավելին՝ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքը կանխորոշելու  մասին։

«Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա՝ հաստատ է: Դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա: Ասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ, ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ: Հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ կզանգ տա, կասի, պարոն վարչապետ»,- մասնավորապես ասում է Վանեցյանը: Մեկ այլ դրվագով էլ նա Սասուն խաչատրյանին ասում է․ « Դատավորին ինչ պետք ա՝ էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում… »