Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը միլիոնատե՞ր է, թե՞ միլիարդատեր՝ դա իշխանափոխությունից հետո է պարզվելու»․ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը՝ Լևոն Քոչարյանի բնակարանում և Քոչարյանների ընտանիքին պատկանող ընկերություններում իրականացվող խուզարկությունները քաղաքական հետապնդում որակելով։

«Այսօր հնարավո՞ր է ինչ-որ բան պարզել, երբ ամբողջ իրավական համակարգը՝ ԱԱԾ-ն, Քննչականը, Ոստիկանությունն իրենց սեփական կառույցներն են դարձել։ Հայտարարագիր լրացնելը մի բան է, իսկ իրական ունեցվածքը կպարզվի իշխանափոխությունից հետո»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցողը նախորդ օրն ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի տված ուղիղ հրահանգի արդյունքն է։

«Երեկ երկրի վարչապետը թիվ մեկ քաղաքական ամբիոնից ուղիղ հրաման տվեց իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն, ահաբեկեն ու բռնաճնշումներ իրականացնեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի և մերձավորների նկատմամբ։ Այսօր առավոտյան ժամը 7-ից սկսված գործողությունները երեկվա ասածի ապացույցն են։ Այսօրվա իրավապահ համակարգը դարձել է Նիկոլ Փաշինյանի «բութ գործիքը», որն օգտագործվում է ժողովրդի և ընդդիմադիրների դեմ»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան