Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը իր սիրելի Հայաստանում մեկ անշարժ գույք ունի․ հարց Արամ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի լրագրողի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձավ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարագիր ներկայացնելու ժամկետների խախտմանը, Հայաստանում և արտերկրում նրա ունեցած անշարժ գույքերի հարաբերակցությանը, ինչպես նաև հայտարարագրված միլիոնավոր դոլարների կանխիկ դրամական միջոցների հարցին։

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ դառնալուց հետո հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ուներ, սակայն այն չի կատարել և անգամ 200 հազար դրամի չափով տուգանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, նա տնային կալանքի տակ է գտնվում։

 

Վարդևանյանը պարզաբանեց, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմաններում հայտարարագիր ներկայացնելու խնդիրները նախկինում ևս առկա են եղել և դեռևս ամբողջությամբ չեն հաղթահարվել։ Նա ընդգծեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկված է եղել այդ մասին. «Խնդիրները բոլոր դեպքերում չեն հաղթահարվել։ Նշվածի վերաբերյալ նաև հստակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին… իրազեկում է տրվել, որ այդ խնդիրները հաղթահարման ենթակա չեն…»։

Փաստաբանը նշեց, որ Սամվել Կարապետյանի դեպքը միակն է, երբ անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ պատասխանատվություն է կիրառվել հայտարարագիրը ժամկետում չներկայացնելու համար, և այդ որոշումն այժմ բողոքարկվում է դատական կարգով. «Միակ դեպքը Սամվել Կարապետյանինն է, և դրա վերաբերյալ Վարչական դատարան հայց է ներկայացվել»։

Նա հավելեց, որ պատասխանատվության միջոցի կիրառումից հետո հայտարարագիրը լրացնելը կանխում է ավելի խիստ պատասխանատվության միջոցի կիրառումը։

Լրագրողի այն հարցադրմանը, թե ինչու Սամվել Կարապետյանն իր սիրելի Հայաստանում ունի ընդամենը մեկ անշարժ գույք (ձեռք բերված 1989 թվականին՝ Տաշիրում), մինչդեռ 14 գույք գտնվում է Ռուսաստանում, և ևս մեկը՝ Միացյալ Էմիրություններում, Արամ Վարդևանյանը հայտնեց ակտիվների վերաբաշխման գործընթացի մասին. «…Սամվել Կարապետյանը նաև իր հարցազրույցներից մեկում հստակ հայտարարել էր իր ակտիվը ընտանիքի անդամներին փոխանցելու գործընթացի մասին»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Սամվել Կարապետյանը հայտարարագրել խոշոր չափի կանխիկ դրամական միջոցներ՝ 26 միլիոն դոլար, շուրջ 2 միլիարդ ռուբլի և 20 միլիոն եվրո, և արդյոք նա չի վստահում բանկային համակարգին, Վարդևանյանը շեշտեց անձնական տնօրինման իրավունքը. «…Յուրաքանչյուր ոք ազատ է տնօրինելու իր գույքը, գույքի մեջ՝ նաև դրամական միջոցները այնպես, ինչպես կցանկանա»։

Նա նաև հավելեց, որ հայտարարագրում առկա են նաև բանկային մնացորդներ։ 

Կարապետյանի 3 բանկային հաշվեհամարում առկա դրամական միջոցները կազմում են․

  • 37,000,666 դրամ,
  • 441,051 ռուբլի,
  • 1,989,308 ռուբլի։

Հայտարարագրում նաև նշված կանխիկ դրամն է հայտարարագրել․

  • 20,000,000 եվրո,
  • 26,540,000 դոլար,
  • 1,872,000,000 ռուբլի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան