Դատախազությունը Արմեն Աշոտյանից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 385 մլն դրամ

Լուրեր

06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության 3 անշարժ գույքի գնման իրավունք և շուրջ 385 մլն դրամ բռնագանձելու պահանջով։ Դատախազության պնդմամբ՝ պահանջվող միջոցները ապօրինի ծագում ունեն կամ չեն հիմնավորվում օրինական եկամուտներով։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են.
  • Շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
  • 338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։