Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

ՊԵԿ-ը բացահայտել է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության կողմից 2025-2026 թվականներին շուրջ 4.3 մլրդ դրամի իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք։ Արդյունքում պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, միջմարզային ու ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը բնակչության ծառայությունների մատուցումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվում են։

Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հետազոտվել են վերոնշյալ ընկերության գործունեությանն առնչվող ծառայությունների մատուցման սևագիր մատյաններում առկա տվյալները։ Միջոցառումների ընթացքում հարցման են ենթարկվել նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները։ Ձեռքբերված տեղեկությունները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանին վերաբերելի հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների հետ: Պարզվել է, որ ընկերության կողմից մատուցված ծառայությունների մասով 2025-2026 թթ․ ընթացքում թերհայտարարագրվել է շուրջ 4.3 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն։

Փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հարկ վճարողներին հայտարարագրել բացառապես իրացման շրջանառությունների իրական ծավալներն, իսկ հաշվապահական հաշվառումը վարել օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։