Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն

Լուրեր

06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցեր է ներկայացրել Մասիս և Ջերմուկ համայնքներում 0.57 և 0.075 հա մակերեսով հողամասերի 2007 և 2009 թվականների աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատախազության ուսումնասիրությամբ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից հողամասերի ձեռքբերման գործընթացում արձանագրվել են խախտումներ։ Ուսումնասիրությամբ խնդրահարույց գործարքներով օտարված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 95.5 հա։Դատախազությունը հայտնել է նաև, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

«Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 5-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մասիս և Ջերմուկ համայնքների՝ 0.57 հա մակերեսով հողամասի 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը և 750 քմ մակերեսով հողամասի 2009 թվականի հունիսի 24-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Արարատի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ (ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներով օտարված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 95,5 հա)։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք, համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և Խ.Ա.-ի հորեղբոր՝ 2000-2018 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք գույքեր ձևական աճուրդների միջոցով օտարել են անձամբ իրենց: Այնուհետև, Խ.Ա.-ն, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքերի ենթադրյալ հանցավոր ծագումը թաքցնելու, քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով, կատարել է փողերի լվացում։

Ստուգմամբ պարզվել է, որ 2004 թվականի հունիսի 8-ին «Հայաստանի երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Մ.Գ.-ն, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ին է տրամադրել Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող՝ 16742 քմ մակերեսով հողամասից 500 քմ մակերեսով հատվածը։

Արարատի մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ, Հակակոռուպցիոն կոմիտե առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել»,- ասվում է հաղորդագրությունում։