Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը

Լուրեր

10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը դեռևս չի մակագրվել այլ դատավորի։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Դատական դեպարտամենտից։ Հիշեցնենք, որ բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ գործը քննող դատավոր Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 7-ին կայացած առաջին նիստի ընթացքում ինքնաբացարկ հայտնեց։ Factor TV-ի տեղեկություններով՝ այս պահին Արմավիրի մարզի դատարանում քրեական մասնագիտացմամբ երկու դատավոր է գործում՝ Սերժ Ռուշանյանը և Արման Բաբախանյանը, իսկ մյուս դատավորներն արձակուրդում են, ուստի՝ նրանց անունները հանված են գործերի բաշխման ցանկից։ Նման պայմաններում, ենթադրվում է, որ գործը կմակագրվի կա՛մ Սերժ Ռուշանյանին, կա՛մ Արման Բաբախանյանին, եթե, իհարկե, տեղի չունենան չնախատեսված փոփոխություններ։

Նկարում՝ ձախից Արման Բաբախանյանն է, աջից՝ Սերժ Ռուշանյանը

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։

Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։

2026 թվականի հունվարի 15-ին Արման Վոլոդիայի Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել անվավեր՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Նշված հայցադիմումի հետ միաժամանակ, հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն՝ խնդրելով դատարանին՝ կիրառել հայցի ապահովման այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն հայցվորի հոգևոր ծառայությունն այն պաշտոնի շրջանակներում, որից զբաղեցնելու իրավունքը վիճարկվում է դատարանում:

Վերոգրյալ հայցադիմումի հիման վրա 2026 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում: Միաժամանակ, նույն օրը Դատարանի կողմից որոշում է կայացվել Հայցվորի միջնորդությունը բավարարելու մասին՝ պարտավորեցնելով պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց, առանց խոչընդոտի ապահովելու Արման Վոլոդյայի Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, ինչպես նաև՝ արգելելով պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Վոլոդյայի Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին), որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականություններն այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը` մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Նշված որոշման հիման վրա Դատարանի կողմից տրամադրվել է թիվ ԿԹ-140552-20263 կատարողական թերթը, որի հիման վրա ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ. Ղարիբյանի կողմից 2026 թվականի հունվարի 16-ին կայացվել է կատարողական վարույթ հարուցելու և պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու, որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին որոշում, որը 2026 թվականի հունվարի 19-ին հարկադիր կատարողի կողմից առձեռն տրամադրվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ Մայր Աթոռին՝ ի դեմս Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, դիվանապետի պաշտոնակատար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին:

Վերոգրյալի պայմաններում, Գերագույն Հոգևոր Խորհուրդը, «անդրադարձ կատարելով Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգազանց ընթացքին և հրապարակային ելույթներում ու հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին՝ խստորեն դատապարտելով նման վարքագիծը և այն գնահատելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հաղորդակցության խզմամբ, կանոնական շեղումներով ու կարգազանց գործողություններով ուղեկցվող հնազանդության ուխտի դրժում»՝ միաձայն քվեարկությամբ որոշել է առաջարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ըստ մեղադրանքի՝ նշված առաջարկի հիման վրա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ է հռչակել Արման Վոլոդիայի Սարոյանին՝ այդ կերպ խոչընդոտելով Դատարանի կողմից կայացված դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ» որոշման կատարմանը:

Այսինքն՝ Գարեգին Բ Ներսիսյանին (Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց) մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով»:

Նույն գործի շրջանակներում անցնող Նաթան Սամուել Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ Անդրանիկի Նաջարյանը, Վահան Սարգիսի Հովհաննէսեանը, Էդգար Գրիգորի Հակոբյանը, Նելսոն Ռազմիկի Բաբայանը, Արթուր Սամսոնի Հակոբյանը եղել են հոգևոր խորհրդի կազմում, և նրանց ևս մեղսագրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարք։

Ամենայն հայոց կաթողիկոսը այս ամենը համարում է պետության կողմից միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։

Արաքս Մամուլյան