Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի և համայնքապետարանի 5 նախկին աշխատակիցների նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մեջ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արա Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականներին փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր է կազմել։

Դրանց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ շուրջ 228 մլն դրամ շուկայական արժեքով 28 հողամաս օտարվել է իբր աճուրդներում հաղթող ճանաչված անձանց։

Ըստ ՔԿ-ի՝ դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել Քասախ համայնքին, իսկ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից։

Արա Մկրտչյանը և համայնքապետարանի նախկին 5 աշխատակիցները ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը դատարան ներկայացնելու նպատակով։