Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մրցաշարի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Կառավարության անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ընդհանուր թիմային հաշվարկում հաղթող է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ պետական պահպանության ծառայության թիմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ թիմը։

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկում լավագույն արդյունքը գրանցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության թիմը, իսկ երրորդը՝ ՀՀ քննչական կոմիտեի թիմը։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուժային կառույցների միջև 4-րդ բանակային խաղերի հաջող անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ տարեցտարի առավել տեսանելի են դառնում նախաձեռնության արդյունքներն ու դրա կարևոր նշանակությունը։

Նախարարի խոսքով՝ խաղերը լիարժեք ծառայում են իրենց նպատակին՝ նպաստելով ուժային և իրավապահ կառույցների ներկայացուցիչների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։

«Դրա վառ վկայությունն են այս խաղերի ընթացքում գրանցված ռեկորդները։ Միևնույն ժամանակ, խթանելով մրցակցային ոգին՝ այս խաղերը նաև համագործակցության մասին են։ Առաջին հերթին սա ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարությունների արդյունավետ համագործակցության արդյունքն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի ևարդյունավետ փոխգործակցության համար։

ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ բանակային խաղերը համագործակցության կարևոր հարթակ են նաև մասնակից բոլոր ուժային և իրավապահ կառույցների համար։ Նրա խոսքով՝ մրցումների օրերին ձևավորված մասնագիտական և մարդկային կապերը կարող են շարունակություն ունենալ առօրյա աշխատանքում՝ նպաստելով կառույցների միջև առավել արդյունավետ փոխգործակցությանը։

«Վստահ եմ՝ այս օրերին ձևավորված հարաբերություններն ու կապերը հետագայում ավելի լավ հնարավորություններ և համագործակցության նոր միջավայր են ստեղծելու նաև ամենօրյա աշխատանքում։ Սա ոչ պակաս կարևոր հանգամանք է և ընկած է նաև մեր ռազմավարական այնպիսի ծրագրի հիմքում, ինչպիսին ակադեմիական քաղաքն է։ Այնտեղ Սպայական համալսարանն ու Սպայական ավագ դպրոցը ձևավորելու են հենց նման համագործակցային միջավայրում կրթություն ստացող և հետագայում իրենց մասնագիտական գործունեությունը շարունակող քաղաքացիների»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է բանակային խաղերի հաջող անցկացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ առանձնահատուկ շնորհավորելով լավագույն արդյունքներ գրանցած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին։

Անհատական մրցաձևերում հաղթողներն ու մրցանակակիրները որոշվել են կանանց և տղամարդկանց առանձին հաշվարկներով։ Մրցումների ընթացքում սահմանվել են նաև բանակային խաղերի մի շարք ռեկորդներ ռազմամարզական քառամարտում, «ԱԿ-103» ինքնաձիգով և «ԴԴ» հրացանով հրաձգության մրցաձևերում։

Պարգևատրվել են նաև առանձին մարզաձևերի հաղթողներն ումրցանակակիրները, ինչպես նաև ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի լավագույն թիմերը։

Այս տարի բանակային խաղերին մասնակցել է ավելի քան 280 մարզիկ՝ ներկայացնելով ՀՀ պաշտպանության, ներքին գործերի և արդարադատության նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով, հրաձգություն «ՊՄ» ատրճանակով, հրաձգություն «ԴԴ» հրացանով մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով` 1-ին տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները պարգևատրվում են մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ:

Ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ղեկավարները պարգևատրվում են դրամական պարգևներով. 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշանվերով և գավաթով:

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի նպատակն է մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը, բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության դերն ունշանակությունը, խրախուսել առողջ մրցակցությունը և նպաստել խաղերին մասնակցող ուժային կառույցների միջև համագործակցության և փոխգործակցության ամրապնդմանը։