Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը

Լուրեր

07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
Բոլորը

2026 թվականի առաջին կիսամյակում Վայոց ձորի մարզում գրանցվել է 87 հանցագործություն, նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ինչպես նաև բնակարանային գողությունները, իսկ հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն արձանագրվել։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ամփոփելով մարզի ոստիկանության կիսամյակային աշխատանքը, միաժամանակ հանձնարարել է ակտիվացնել ապօրինի զենքի հայտնաբերման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ճանապարհային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

«2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունում գրանցվել է 87 հանցագործություն։ Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 25, ծանր հանցագործություններինը՝ 37,8 տոկոսով։ Միաժամանակ 57,6 տոկոսով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, իսկ սեփականության դեմ ուղղվածները նվազել են 21,7 տոկոսով։ Էականորեն՝ 88,9 տոկոսով, նվազել են բնակարանային գողությունները։ Միաժամանակ աճել են համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել։

Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաշվետու կիսամյակում գրանցվել է 181 հանցագործություն, բացահայտվել՝ 150-ը կամ 82,9 տոկոսը։ Անչափահասների կողմից հանցագործություններ չեն կատարվել, սակայն անչափահասների նկատմամբ կատարվածներն աճել են։

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում գրանցվել է 109 հանցագործություն, բացահայտվել՝ 97-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 89 տոկոս։ Աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ լատենտային հանցատեսակների հայտնաբերմամբ։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 42,9 տոկոսով։ Անչափահասների կողմից հանցագործություններ չեն կատարվել։

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցվել է 31 հանցագործություն, բացահայտվել է 26-ը՝ 83,9 տոկոսը։ Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 24,4 տոկոսով։ Աճել են ընտանեկան բռնության դեպքերը, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործություններ չեն արձանագրվել։

Վայոց ձորի պարեկները 31 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 17007 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 291-ով ավելի։ Աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց զոհերի և վիրավորների թիվը։

Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պետական պահպանության բաժնի պետը ներկայացրել է հասարակական կարգի պահպանության, օբյեկտների անվտանգության ապահովման, զանգվածային միջոցառումների ժամանակ ծառայության կազմակերպման և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքների արդյունքները։

Ամփոփելով Վայոց ձորի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և տվել մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, մանրամասն վերլուծել արձանագրված յուրաքանչյուր բացասական ցուցանիշ, բացահայտել դրանց պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ։

ՆԳ նախարարը, ընդգծելով Վայոց ձորի մարզի առանձնահատկություններն ու հանցավորության ցածր մակարդակը, հանձնարարել է առավել ակտիվացնել բացահայտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները։

Անդրադառնալով մարզում արձանագրված ընտրական հանցագործություններին՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը օպերատիվ տեղեկությունների ստուգման և յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտման ուղղությամբ։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազման համատեքստում նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձրացնել բացահայտման արդյունավետությունը և շարունակել կանխարգելիչ աշխատանքը։

ՆԳ նախարարը ոչ բավարար է գնահատել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ հանձնարարելով ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու ստորաբաժանումների միջև համագործակցությունը։ Առանձին ուշադրություն է հրավիրվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։
Նախարարն անդրադարձել է նաև անչափահասների հետ տարվող աշխատանքին և հանձնարարել չթուլացնել կանխարգելիչ միջոցառումները, պատշաճ վարել հաշվառումները, պարբերաբար այցելել ուսումնական հաստատություններ, խորացնել համագործակցությունը գործընկեր կառույցների հետ։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի անհապաղ և պատշաճ արձագանք, գնահատել ռիսկերը և հետևողական վերահսկողություն իրականացնել կրկնահանցագործությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ։

Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել․ իրականացնել պատճառների վերլուծություն, ակտիվացնել երթևեկության վերահսկողությունը՝ հատկապես վթարավտանգ ճանապարհահատվածներում։

Գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարներին Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվ ներգրավվել իրավախախտումների կանխարգելման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներում։

ՆԳ նախարարը նշել է, որ ծառայողների առավել նախաձեռնողականությունը կնպաստի աշխատանքի որակի, հետևաբար և հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման արդյունավետությանը»,- ասվում է հաղորդագրությունում։