Ոչ թե մենք էինք վազել՝ մտել կառավարություն, այլ Փաշինյանն ինքն էր հրավիրել․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի՝ այդ թվում Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանի հետ:

– Պարոն Մինասյան, նախկինում ամեն ամի՞ս էր Հայաստան զենք-զինամթերք մտնում, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, թե մայիսից այս կողմ մեր երկիր զենք չի մտել։

– Հրանտ Մարգարյանի այդ միտքն ընդամենը մտահոգություն էր, որն անհրաժեշտ է ոչ թե սրերով ընդունել, այլև, փարատելով հանդերձ, պետք էր ցույց տալ մեր պատրաստվածությունը արտաքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Հրանտ Մարգարյանի հրապարակային խոսքը բավական ազդեցիկ ու ճիշտ էր, պետական մտածողություն ունեցող մարդու խոսք էր:

– Ռազմական, զենք-զինամթերքին վերաբերող հարցերն այդքան հաճախ չեն քննարկվում: Եվ այդ թեմաները, իսկապես, պետական կամ ռազմական գաղտնիքի տարրեր են պարունակում։

– Չեմ կարծում: Այդ դեպքում նույն կերպ պետք է ասենք, որ պետական գաղտնիքի տարրեր են պարունակում բանակում սննդամթերքի, հագուստի մատակարարման կամ զինվորի մասին տեղեկությունները: Ընդամենը խոսքն այն մասին էր, որ մենք չափազանց կարևոր ենք համարում այս փուլում մեր մարտավարության բարձր մակարդակն ապահովելը: Միշտ էլ եղել են դեպքեր, երբ մատակարարման դաշտում խնդիրներ են առաջացել, դրա մասին նույնպես բարձրաձայնել ենք:

– Եթե նախկինում էլ եղել են նման խնդիրներ, այդ դեպքում ՀՅԴ-ն ինչո՞ւ այդ մասին չէր բարձրաձայնում:

– Անցած տարի էլ մենք ասել ենք, որ ժամանակակից  տեխնիկա ունենալու համար ամեն ինչ պետք է անենք, և որ այդ ուղղությամբ որոշակի խնդիրներ կան: Եթե դա ուշադրության չի արժանացել, գուցե պատճառն այն էր, որ նախկին իշխանությունները որոշել են այդ հարցի շուրջ քննարկումներ ծավալել և չեն ցանկացել հրապարակավ հակադարձել:

– Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե առաջիկա 5 տարիներին 2.5 մլրդ դոլարի զենք է ձեռք բերվելու, և այդ գումարը տրամադրելու են նախկին կոռուպցիոներները։ Հնարավո՞ր է՝ այդ կոռուպցիոներների մեջ նաև ՀՅԴ-ից նախկին պաշտոնյաներ լինեն: Օրինակ՝ Արթուր Աղաբեկյանը, ում ղեկավարած «Մարտիկ» հիմնադրամում չարաշահումներ են հայտնաբերվել, կամ Դավիթ Լոքյանը:

– Չեմ կարծում: Հիմնադրամի գործով քննութունը դեռ շարունակվում է, և դեռ պարզություն կմտցվի։ Բայց ինձ մոտ ծիծաղ է առաջացնում այն հանգամանքը, որ ՀՅԴ պաշտոնյաների մասին այնպիսի մեղադրանքներ են ներկայացնում, որն ամենավատ երազում իրական կոռուպցիոները չէր կարող պատկերացնել: Ես էլ եմ նախարար եղել:

– Ձեր մասին նման խոսակցություններ չեն եղել:

– Շատերը ինձ շատ բան էին վերագրում՝ ՀԷԿ-երից մինչև բարձրահարկ շենքեր: Թող հիմա հետաքննեն: Երբ ես ասում էի՝ չկա նման բան, չէին հավատում: Թող համապատասխան մարմինները քննեն, թե ինչ կա:

– Ինչպե՞ս եք գնահատում կառավարության տնտեսական քաղաքականությունը. Դուք հինգ ամիս եղել եք տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Ներդրումները կտրուկ նվազել են:

– Ո՞վ է ասել: Որպես նոր կառավարություն, անցումային կառավարություն՝ նրա համար գերխնդիր էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը, բայց դա չէր նշանակում, որ տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ չպետք է լինեն: Մենք շարունակել ենք այն ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք եկել էին նախկինից: Երկրորդ՝ մի շարք ուղղություններով նախաձեռնեցինք օրենսդրական կարգավորումներ, բայց հիմա ես տեսնում եմ, որ այս ուղղությամբ առաջընթաց չկա: Դա վատ բան է: Այդ նախաձեռնությունների մի մասը դեռ ԱԺ-ում է, բայց առանց այդ փաթեթի ընդունման՝ հնարավոր չէ ակնկալել օտարերկրյա ներդրումների վստահ մուտք Հայաստան:

– 2019 թվականից որոշ հարկատեսակների դրույքաչափերի բարձրացում է սպասվում, ինչը թանկացում է առաջացնելու: Չե՞ք կարծում, որ հաջորդ տարին դժվար է լինելու, հատկապես, որ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում:

– Դժվար տարի է սպասվում, այնպես չի, որ հեշտ է լինելու: Բայց չպետք է վախենալ գնաճից: Չափավոր գնաճը տնտեսության ու բյուջեի համար շնչառության պես մի բան է, եթե դրան զուգահեռ աշխատավարձ է բարձրացվում կամ ինդեքսավորման համակարգ է ներդրվում: Եվ կա այդ համակարգը ներդնելու ռեսուրսը:

– Ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններին չհաղթահարի անցողիկ շեմը և չանցնի խորհրդարան։

– Մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ նման տպավորություն չենք ստացել, բայց ՀՅԴ-ն պատգամավորական մանդատով կամ դրա բացակայությամբ չէ, որ պետք է լավ զգա: Մենք շատ անելիք ունենք: Առնվազն տարօրինակ է նման հարց հնչեցնել մի ուժի մասին, որն աշխարհի 35 երկրներում ազդեցություն ունի, մի շարք, այդ թվում՝ իսլամական երկրների խորհրդարաններում անդամներ ունի: Եվ սեփական հայրենիքում այդպիսի հարց է առաջանում: Համազգային այս ներուժն ունեցող քաղաքական ուժին նման բան ասելն առնվազն նշանակում է կոտրել սեփական ողնաշարը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում;

 

Արմինե Ավետյան