Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հուլիսին Վիեննայում եվրոպացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և Ռուսաստանի ներկայացուցչի միջև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները փորձել են պարզել խաղաղության բանակցությունների և Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավոր պայմանները: Նախկինում հաղորդվել էր Բաքվում թոշակի անցած գերմանացի քաղաքական գործիչների և Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովի միջև մի շարք գաղտնի հանդիպումների մասին, գրում է The Insider-ը։

Bloomberg-ի տվյալներով՝ հանդիպման մասնակիցների թվում են եղել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Թիմ Բարոուն, Գերմանիայի ԱԳՆ նախկին պետքարտուղար Մարկուս Էդերերը և ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Պիեռ Վիմոնը: Bloomberg-ի աղբյուրները հրաժարվել են նշել Կրեմլի նախկին պաշտոնյայի անունը, որի հետ զրուցել են։

Բարոուն, որը վերջին տասնամյակում զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի պաշտոնը Եվրամիությունում, 2011-2015 թվականներին եղել է Ռուսաստանում, իսկ 2006-2008 թվականներին՝ Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան։

2019 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վիմոնին նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերություններում անվտանգության և վստահության հարցերով հատուկ դեսպան։ Էդերերը, իր հերթին, 2017-2022 թվականներին զբաղեցրել է Մոսկվայում ԵՄ դեսպանի պաշտոնը, իսկ 2014-2015 թվականներին եղել է Գերմանիայի ներկայացուցիչը՝ օգնելով նախապատրաստել Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը լուծելու նորմանդական ձևաչափի բանակցությունները։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել էր Բաքվում գերմանացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչների միջև գաղտնի հանդիպման մասին: Նա փաստացի հաստատել էր Die Zeit թերթի հետաքննությունը 2024 թվականի աշնանից սկսած Ադրբեջանի մայրաքաղաքում նման հանդիպումների շարքի վերաբերյալ։

Պարբերականի տվյալներով՝ գերմանական կողմը ներկայացրել են Գերմանիայի կանցլերի գրասենյակի նախկին ղեկավար  Ռոնալդ Պոֆալան և Բրանդենբուրգի նախկին վարչապետ Մատիաս Պլացեկը: Ռուսաստանը ներկայացրել է նախկին վարչապետ, «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը: Հուլիսի 13-ին Բաքվում կայացած վերջին հանդիպմանը Զուբկովին ռուսական կողմից ուղեկցել են Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը, որը գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ, և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն:

Ըստ Die Zeit-ի՝ Պոֆալլան և Զուբկովը սերտ հարաբերություններ ունեն։ Նրանք համանախագահել են Պետերբուրգյան երկխոսության ֆորումը, որը ստեղծվել է 2001 թվականին Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հովանու ներքո։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Գերմանիան դուրս է եկել ֆորումից։

Die Zeit-ի պնդմամբ՝ Մոսկվայի ծրագիրն է ազդել Գերմանիայի իշխող կոալիցիայի՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության և Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության վրա Պոֆալլայի (իշխող Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության անդամ) և Պլացեկի (Սոցիալ-դեմոկրատական ​​միության անդամ) միջոցով։ Ռուս բանակցողները փորձել են համոզել իրենց գերմանացի գործընկերներին, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը հնարավոր է միայն Կրեմլի պայմաններով, որից հետո պետք է սկսվի Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունների վերականգնումը։ Ըստ լրատվամիջոցի՝ գերմանական անվտանգության մարմինները նման շփումներն ընկալում են որպես Մոսկվայի օպերացիա՝ ուղղված Բեռլինի քաղաքականության վրա ազդելուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի