Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի՝ Դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա։ Իոաննիսյանը հայտնել էր, որ հաղորդում է ներկայացրել Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ՝ այն որակելով որպես խուլիգանության հնարավոր դրսևորում։

Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութի համաձայն` Ավետ Կոնջորյանը հանրային վայրում` փողոցում մեքենայի միջից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում: Ուշագրավ է, որ այդ տեսանյութում Ավետ Կոնջորյանին պարեկային ծառայությունն է ուղեկցում: Այս դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են չորս տղամարդ մոտենում գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար՝ Ավետ Կոնջորյանին – խմբ.), սկսում ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում դեպքի վայրից։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ 

Արփի Հակոբյան