Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը

Լուրեր

06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
Բոլորը

Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, համայնքի քաղաքային մարզահամալիրի` 0.466 հա մակերեսով, 3.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը և 980,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մարզահամալիրի կիսակառույց շենքն օտարել է ՍՊ ընկերությանը: Այս մասին տեղեկացնրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ կառույցի՝  քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է դեպքը։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը ՍՊ ընկերությանը 0,466 հա մակերեսով հողամասը առուվաճառքի պայմանագրով օտարել է նշված ընկերությանն այն պայմաններում, երբ աճուրդ-վաճառքը կայացած է եղել վերը նշված քաղաքային մարզահամալիրի կիսակառույց շենքի վերաբերյալ, որի հիման վրա ընկերության տնօրենն իր համար ակնհայտ կեղծ պայմանագիրը ներկայացրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանում, և դրանց նկատմամբ գրանցվել է ընկերության սեփականության իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ընդգծվում է՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը՝ որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, նույն ՍՊ ընկերության տնօրենի և վերջինիս կնոջ օժանդակությամբ համայնքի՝ 0.15 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողն օրենքով նախատեսված պահանջների խախտմամբ ապօրինի օտարել է նշված ընկերությանը:

«Արդյունքում՝ կողմերի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որպիսի դիտավորյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել Շատին համայնքի օրինական շահերին: ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հատատելու և դատարան ուղարկելու նպատակով»,- նշվում են ՀԿԿ-ից: