Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
Բոլորը

9-րդ գումարման Ազգային ժողովը երկրորդ օրն է՝ սկսել է իր աշխատանքը, շարունակվում է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ օրվա քաղաքական բանավեճերին, ընդդիմության գործելաոճին և Ռուբինյանի ընտրության հարցին։ Պատգամավորն իր խոսքը սկսեց նկատառումով, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները բացակայում են դահլիճից. «Մի օր դիմացան աշխատելուն»։

Անդրադառնալով նախորդ օրվա ելույթներին, որտեղ հնչել էր «Իսկ դու թուրք տեսե՞լ ես» հարցը, Ղազարյանը «մտահոգություն հայտնեց քաղաքական բանավեճի ցածր մակարդակի վերաբերյալ»՝ ընդդիմությանը որակելով «ապաքաղաքական խմբակցություն»։

«Ճիշտն ասած, սրանից մոտավորապես մի տարի առաջ, երբ որ ձևավորվել էր «Մեր ձևով» շարժումը, որ իրեն անվանում էր ապաքաղաքական, բայց հավակնում էր մասնակցել քաղաքական գործընթացներին, ես ինքս ինձ հարց էի տալիս, զարմանում և զայրանում էի մեկ-մեկ, թե ինչպես կարող է քաղաքական հավակնություն ունեցող խումբը լինել ապաքաղաքական։ Երեկ ես տեսա, թե ինչպես։ Մենք հանդիպել ենք ապաքաղաքական խմբակցության, ժողովուրդ։ Ես չգիտեմ՝ ոնց արձագանքել այն հարցին, թե ով է թուրք տեսել, ով չէ, եթե քաղաքականության դեբատի մակարդակը դա է»։ Ղազարյանը դիմեց ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ կոչ անելով եզրափակիչ ելույթում թվարկել այն բոլոր ազգերի ներկայացուցիչներին, որոնց հետ երբևէ առնչվել է՝ հակադարձելով ընդդիմության կողմից հնչող «ազդեցությունների» մասին թեզերին։ Նա նաև կոչ արեց ընդդիմությանը կողմ քվեարկել Ռուբինյանին՝ նշելով, որ այլընտրանքային թեկնածու չի առաջադրվել։

«Ես Ձեզ ընտրելու եմ, պարոն Ռուբինյան, բայց խնդրում եմ ինձ՝ որպես ընտրողի, արտոնություններ տալ։ Օրինակ՝ երբ որ ժամանակս սպառվի, թույլ տալ ելույթ ունենալ, իսկ ձեզ չընտրողներին ընդհատել կեսից»։

Անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, թե իշխող ուժի վարկանիշն անկում է ապրել, Ղազարյանը նշեց՝ իրենց ձայներն աճել են 40 հազարով, մինչդեռ ընդդիմությունը կորցրել է 130 հազար ձայն։ Նա նաև հերքեց ԲՀԿ-ից մանդատներ «գողանալու» մեղադրանքները՝ հիշեցնելով, որ հենց իրենց թիմակից Վահագն Ալեքսանյանն էր պայքարում վիճահարույց տեղամասերի ձայները պահպանելու համար, մինչդեռ ընդդիմությունը ՍԴ-ում պահանջում էր ամբողջական վերաքվեարկություն։

«Ես ճիշտն ասած մի հարց ունեմ նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Կարող եք այսօրվանից հետհաշվարկ սկսել, օրինակ՝ մնաց 1786 օր, այդպես հինգ տարի հետո նորից կմոտենաք ձեր զրոյական կետին, որը վերջացրել էր հունիսի 7-ին։ Հրաժարվեց քաղաքացիություններից․ ինչո՞ւ օրինակ միայն ընտրյալ ազգի քաղաքացիությունը չի պահում պարոն Կարապետյանը, այլ ասենք մի չորս հատ ուրիշ ազգերի, որոնք ըստ երևույթին, ըստ ձեզ, պարոն Կարապետյան, ընտրյալ չեն, իրենց քաղաքացիություններն էլ է պահում։ Չնայած ես կարող եմ վարկած առաջ քաշել՝ ինձ թվում է՝ Սամվել Կարապետյանը ուզում է այս աշնանը մի հատ էլ Ռուսաստանի ընտրություններին մասնակցի։ Ինչո՞ւ կարելի է չորս հատ պասպորտով Հայաստանի ընտրություններին մասնակցել, իսկ Ռուսաստանի քաղաքական աշխատանքներին՝ չէ՞։ Երևի մի հատ էլ այնտեղ է ուզում ուժերը փորձել։ Մնաց քանի՞ օր, մնաց մի 60-ի կարգի օր, կարելի է հետհաշվարկ սկսել մի հատ էլ այնտեղ»,- իր ելույթում նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։