Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի միջանցքներում հարցուպատասխան է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի և լրագրողների միջև։ Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի կենսագրությանը և հենց Մանուկյանի քաղաքական անցյալին։

Շիրազ Մանուկյանը պարզաբանել է, որ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայում իրականացրած հետազոտության մասին հարցեր ուղղելիս նպատակ չի ունեցել նրան վատ դրության մեջ դնել։ Ըստ պատգամավորի՝ խնդիրը «ուղեղային կենտրոնների» կողմից քաղաքական օրակարգերի մշակման մեջ է, և ինքը պարզապես ցանկանում է, որ իր դիմացինն ազնիվ խոսի իր կրթության ու գործունեության մասին։ Մանուկյանը շեշտել է, որ Ռուբինյանի տված պատասխանները համարում է ոչ լիարժեք։

Լրագրողների հարցերը, որոնք վերաբերում էին Մանուկյանի՝ նախկինում Հանրապետական (ՀՀԿ) լինելուն կամ Սերժ Սարգսյանի թիմում գտնվելուն, պատգամավորի կողմից արժանացել են կոշտ արձագանքի։

«Ես պատերազմում եմ կռվել։ Խնդրում եմ ինձ հետ հարգանքով խոսել»,- հայտարարել է նա՝ խուսափելով տալ ուղիղ «այո» կամ «ոչ» պատասխանը ՀՀԿ-ի հետ իր առնչության վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։