Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի և ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի է ունեցել բանավեճ՝ կապված վերջինիս՝ Թուրքիայում անցկացրած հետազոտական աշխատանքի և թուրք պաշտոնյաների հետ ունեցած շփումների հետ։

Պատգամավոր Շիրազ Մանուկյանը հետաքրքրվել է Ռուբինյանի՝ Ստամբուլի Istanbul Policy Center-ում անցկացրած ժամանակահատվածով՝ հարցնելով, թե արդյոք նա հանդիպել է թուրք պաշտոնյաների և ինչպիսին է եղել նրանց արտաքին տեսքը։ Ի պատասխան՝ Ռուբինյանը կոչ է արել չխոսել տողատակերով և ուղիղ հարցնել՝ արդյո՞ք իրեն Թուրքիայում հավաքագրել են հատուկ ծառայությունները։

«Ես էլ ասեմ՝ ոչ»,- հայտարարել է նա։

Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, որ Թուրքիայում գտնվել է Հրանտ Դինքի հիմնադրամի փոխանակման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում էր Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից։ Նա շեշտել է, որ Թուրքիայում երբևէ չի սովորել, այլ միայն թուրքերեն լեզվի դասընթացների է մասնակցել հենց հիմնադրամում։ Բանախոսը նաև հավելել է, որ այդ տեղեկությունը երբեք չի թաքցրել և դրա մասին խոսել է դեռևս 2018 թվականին։

Ռուբինյանը նշել է, որ Ստամբուլում սիրում էր ուտել «Ադանա քեբաբ» և «Իսկանդեր», ինչպես նաև այցելել հայկական պատրիարքարան ու եկեղեցիներ։

Երբ Շիրազ Մանուկյանը տարակուսանք է հայտնել, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին, վերջինս հակադարձել է, որ դա նորմալ դիվանագիտական հարաբերությունների արդյունք է։

«Ես հպարտ եմ, որ կարողացել եմ իմ գործընկերոջ հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ ինքը ինձ շնորհավորի»,- նշել է Ռուբինյանը՝ հավելելով, որ շնորհավորանքներ է ստացել նաև Ռուսաստանից և Եվրոպայի խորհրդից։

Հարցուպատասխանն ավարտվել է Ռուբինյանի փոխադարձ շնորհավորանքով՝ ուղղված պատգամավոր ընտրված Շիրազ Մանուկյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։