ԵՄ-ն Ադրբեջանի հետ փաստաթուղթ է ստորագրում, քանի դեռ ուշ չէ՝ փորձեք մի բան անել․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, իշխանության ստերից էին, որովհետև սեպտեմբեր ամսից հայտնի էր նրանց, որ դա հնարավոր չէ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ աասաց «Հանրապետական» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

Պատգամավորի թեկնածուն խոսեց նաև արցախյան հարցի բանակցային գործընթացի մասին և նշեց, որ այդ բանակցությունների բովանդակության մասին բարձրաձայնել է վարչապետը՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում։

«Մեզ համար չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը։ Ներկայիս Կառավարության դիրքորոշման մեջ այս երկու կարգավիճակները իրարից տարանջատվել են, ինչը շատ լուրջ նահանջ է երկրի նախկին ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումից, իսկ նախկին դիրքորոշումը հետևյալն էր․ կարգավիճակ՝ տարածքների դիմաց՝ այսինքն՝ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որտեղ բոլոր հարցերը պետք է ամրագրված լինեին»,-ասաց Շահնազարյանը։

Դավիթ Շահնազարյանը խոսեց նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին և շեշտեց. «Նախկին իշխանությունների օրոք ստորագրվեց ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնաված  համագործակցության պայմանագիրը (ՀՀ – ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը- խմբ.), որտեղ ամրագրված էին միջազգային իրավունքի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից երեքը՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարության իրավունք, ուժի չկիրառման իրավունք»։

«ԵՄ դիրքորոշումն ավելի վաղ հետևյալն էր, որ եթե Ադրբեջանի հետ էլ նման փաստաթուղթ ստորագրվի, այս երեք կետերն անպայման պետք է մեջը ներառվեն։ Բայց Ադրբեջանն այս տարի ԵՄ-ի հետո բանակցություններ էր վարում, դրանք գրեթե ավարտվել են և այն նույն ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պնդում էին, որ այդ երեք կետերը պետք է լինեն՝ այլ ձևակերպումներ են անում: Սա, իհարկե, շատ մեծ կորուստ է, քանի դեռ փաստաթուղթ չի ստորագրվել, ժամանակ կա, փորձեք մի բան անել, հետո չբողոքեք, թե ԵՄ-ն երկակի ստանդարտներ էր կիրառում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։