ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքները մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրից։ Այդ մասին կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։

«Ուշադիր լսելով բոլոր կարծիքները՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ նախագիծն առաջացրել է այնպիսի տարաձայնություններ, որոնք, անկախ աջակցության մակարդակից, այլևս չեն համապատասխանում սկզբնական նպատակին»,- նշել է Ինֆանտինոն։

Նրա խոսքով՝ ՖԻՖԱ-ի նպատակը «միշտ եղել և մնում է միավորել ու զարգացնել» համաշխարհային ֆուտբոլը։

Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մոտ 20 տոկոսը մասնավոր ներդրողների խմբին վաճառելու հնարավորությունը։ Նախատեսվում էր, որ բաժնեմասը կստանա ներդրողների խումբը, որը գլխավորում է Ջոշուա Քուշները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայրը։

Նախաձեռնությունը բուռն քննադատության էր արժանացել բազմաթիվ ազգային ֆուտբոլային ֆեդերացիաների կողմից։ ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, որը հեռացված է միջազգային մրցաշարերից, հայտարարել էին, որ կբոյկոտեն Աշխարհի առաջնությունները, եթե կոմերցիոն իրավունքների վաճառքի որոշումն ընդունվի։

Օրեր առաջ ՈՒԵՖԱ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև ՖԻՖԱ-ն չվերանայի իր որոշումը։