ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը

Լուրեր

06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված գենդերային հավասարության խթանմանը, անվտանգ ու ներառական աշխատանքային միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և ոտնձգության կանխարգելմանը։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելի համագործակցությամբ հուլիսի 24-ին անցկացվել է «Գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի գործելակերպեր» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները։

Աշխատաժողովն անցկացվել է ՄԻՊ հաստատությունում մեկնարկած Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքների համատեքստում։ Այն նպատակ ուներ ամրապնդելու աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները՝ գենդերային հավասարության խթանման, անվտանգ և ներառական աշխատանքային միջավայրի ձևավորման, ինչպես նաև աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերի նկատմամբ պատշաճ արձագանքման ուղղություններով։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության շրջանակում գենդերային հավասարության՝ որպես առաջնահերթ ուղղության, և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին ներկայացմամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։ Նա ընդգծել է, որ գենդերային հավասարության ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթ ուղղություններից է, և անդրադարձել այդ ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։ Արմեն Նավասարդյանը նաև ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ կարևորելով այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական ամրապնդումը։

Այնուհետև ՄԱԶԾ-ի Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը ներկայացրել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրմանն ուղղված ինստիտուցիոնալ պատրաստվածության ամրապնդմանն առնչվող հարցերը՝ անդրադառնալով կազմակերպության կարողությունների, ներքին համակարգերի և գործելակերպերի զարգացման կարևորությանը։

Աշխատաժողովին զեկույցներով հանդես են եկել ՄԱԶԾ-ի հաղորդակցության մասնագետ, Սեռական շահագործումից, բռնությունից և ոտնձգությունից պաշտպանության հարցերով պատասխանատու Հովհաննես Սարաջյանը և ՄԱԶԾ-ի մոնիթորինգի և հաշվետվողականության մասնագետ Մարիաննա Ավդալյանը, որոնք մասնակիցներին ներկայացրել են գենդերային հավասարության խթանման, անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման և աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և սեռական ոտնձգության կանխարգելմանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև աշխատավայրում սեռական ոտնձգության դեպքերի կանխարգելման և հնարավոր դեպքերին պատշաճ արձագանքման հարցերը։

Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որին հաջորդել է խմբային աշխատանք՝ աշխատավայրում սեռական շահագործման, բռնության, ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերին արձագանքման մեխանիզմների կատարելագործման շուրջ։
Մասնակիցները ներկայացրել են խմբային աշխատանքի արդյունքները և քննարկել հետագա քայլերը:

Աշխատաժողովը կարևոր հարթակ է դարձել գենդերային հավասարության, անվտանգ և հարգալից աշխատանքային միջավայրի ձևավորման, ինչպես նաև աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերի նկատմամբ պատշաճ արձագանքման վերաբերյալ իրազեկվածության և կարողությունների ամրապնդման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները միտված են գենդերային հավասարության գործելակերպերի ինստիտուցիոնալ ամրապնդմանը, աշխատակազմի կարողությունների զարգացմանը և այնպիսի աշխատանքային միջավայրի ձևավորմանը, որտեղ ապահովված են հավասար հնարավորություններ, փոխադարձ հարգանք և անվտանգություն»,- ասված է  հաղորդագրությունում։