Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանում հետընտրական քրեական գործերը, որոնց թիրախում ընդդիմադիր գործիչներն են, ոչ թե քաղաքական հետապնդում են, այլ ժողովրդավարական գործընթացները խաթարող և օտար պետության ազդեցությունը սպասարկող տարրերից պետությունը մաքրելու փորձ։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ, Հայկական խորհրդի փորձագետ Էդգար Վարդանյանը՝ վերլուծելով հետընտրական կալանավորումները և դրանց աշխարհաքաղաքական համատեքստը։ Նրա խոսքով, այս ամենը Հայաստանի «ապագաղութացման» բարդ գործընթացի մաս է կազմում։

Անդրադառնալով ընդդիմադիրների դեմ հարուցված գործերին՝ Վարդանյանը հիշեցրեց, որ դրանց հիմքում ընտրակաշառքների բազմաթիվ դրվագներն են, որոնց մասին խոսվում էր ողջ քարոզարշավի ընթացքում։

«Նախ, եկեք հիշենք, թե ինչ էր կատարվում ամբողջ քարոզարշավի ժամանակ, նույնիսկ մինչև օֆիցիալ քարոզարշավի մեկնարկը։ Մենք ամեն օր լսում էինք այն մասին, որ ընդդիմության անունից հանդես եկող կամ, այսպես, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ առերևույթ խոսում էին ընտրակաշառքի մասին, ըստ էության։ Հիմա այդ գործերը հանձնվել են դատարան, որքան գիտեմ, և մենք, հավանաբար, ոչ շատ երկար ժամանակ անց կիմանանք, թե ինչպիսի ճակատագիր է դրանց սպասվում, ինչպիսի վճիռներ կլինեն»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ անարդար է ընդդիմություն որակել այն ուժերին, որոնք իրենց ընտրազանգվածը ձևավորում են ոչ օրինական ճանապարհով՝ խաթարելով շարքային քաղաքացիների՝ մեկ ձայնի իրավունքը։

«Երբ որ մենք խոսում ենք, որ իշխանությունը հետապնդում է իր օպոնենտներին, այսինքն, այդպես է ընդդիմությունը սովորաբար ներկայացնում գործընթացը, բայց ո՞վ ասաց, որ այդպես է ստացվում։ Այսինքն, եթե, տեսեք նորից, եթե պարզվի, որ այդ գործողությունների մի զգալի հատվածը ճիշտ է, այսինքն՝ իսկապես ընտրակաշառք է բաժանվել մասսայաբար, փաստորեն ուրեմն չպե՞տք է դատապարտվեն այն մարդիկ, որոնք այդ ընտրակաշառքը բաժանել են և խաթարել են ժողովրդավարական գործընթացը և, ըստ էության, մեզ՝ որպես հասարակ քաղաքացիների, շարքային քաղաքացիների, որոնք ունենք մեկ ձայն, թույլ չեն տվել, փաստորեն, որ մենք լիարժեք իրացնենք նաև այդ մեր մեկ ձայնը»։

Վարդանյանն ընդունում է, որ Սահմանադրական դատարանը, թեև արձանագրել է բազմաթիվ խախտումներ, սակայն դրանք բավարար չի համարել ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու համար։ Այնուամենայնիվ, նա շեշտում է, որ սա չի ժխտում քաղաքացիական և քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը «ռուսամետ ուժերի» մասին և դրան հաջորդած գործընթացներին՝ Վարդանյանը դրանք դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցության գործիքակազմը թուլացնելու քայլեր։

«Ռուսաստանը ո՞վ է, ի՞նչ տեսակի պետություն է։ Ռուսաստանը նախ կայսրություն է, Ռուսաստանը խիստ ավտորիտար պետություն է… Իմանալով, թե ինչ պետություն է դա և ինչ տեսակի քաղաքականություն է վարում, մենք կարող ենք հասկանալ, որ ինքը նաև տարբեր երկրներում, որոնք ինքը դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, փորձում է խառնվել դեմոկրատական գործընթացներին՝ դրանք չեզոքացնելու նպատակով։ Եվ ունենում է որոշակի շրջանակներ ամեն մի պետությունում… Հիմա պարզ չի՞, որ իրավապահները, եթե զբաղվում են այդ ամեն ինչով, իրենք չեզոքացնում են այդ անօրինական գործողությունները, չեզոքացնելով այդ գործողությունները, այսինքն՝ բացահայտելով այդ գործողությունները, դատապարտելով կոնկրետ սուբյեկտներին, բնականաբար, իրենք նաև թուլացնում են Ռուսաստանի ազդեցությունը։ Սա դեկոլոնիզացիայի, ապագաղութացման գործընթաց է»։

Քաղաքագետը չի կարծում, թե այս ամենի հետևանքով Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի, քանի որ Հայաստանի իշխանությունը գործում է զգուշորեն՝ հաշվի առնելով Ռուսաստանից ունեցած տնտեսական և ռազմական կախվածությունը։

«Այսօրվա կառավարությունը, ինքը երբ որ իշխանության եկավ, ինքը փորձում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատթարացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ լուրջ կախվածություններ կան Ռուսաստանից, և Ռուսաստանը կարող է վնաս հասցնել Հայաստանին… Հիմա կոնֆլիկտը չկա, ըստ էության, Ռուսաստանը զրկվել է այդ գործիքից, դրանով Հայաստանն էլ ավելի անկախացել է Ռուսաստանից, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլացել է։ Եվ, բացի այդ, Ռուսաստանն էլ գտնվում է վատ մարզավիճակում՝ խրվել է Ուկրաինայում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան