Նիկարագուայի 80-ամյա նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի: Reuters-ի հաղորդմամբ՝ 80-ամյա Օրտեգան, որը պաշտոնավարում է 2007 թվականից, այդպիսով բացառել է, որ որևէ մեկը մարտահրավեր կնետի իր իշխանությանը ներկայիս նախագահական ժամկետի ավարտից հետո, որը լրանում է հաջորդ տարի, գրում է The Insider-ը։

«Այստեղ այլևս ընտրություններ չեն լինի, որպեսզի նրանք [ընդդիմությունը] փորձեն տիրանալ կառավարությանն ու իշխանությանը։ Այն օրերը, երբ յանկիների [ԱՄՆ-ի] և Սոմոսիստների կողմից աջակցվող կուսակցությունները վերադարձան իշխանության, ավարտվեցին, այլևս երբեք»,- ասել է Օրտեգան՝ ելույթ ունենալով 1979 թվականի սանդինիստական ​​հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, որը տապալել էր ԱՄՆ-ի կողմից աջակցվող Անաստասիո Սոմոսայի ռեժիմը:

Նիկարագուայում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականին։ Օրտեգան հաղթող է ճանաչվել, իսկ նրա հակառակորդները հետապնդվել են։ Օրինակ՝ ընդդիմադիր նախագահի թեկնածու Ֆելիքս Մարադիագան բանտարկվել է 2021-ից 2023 թվականներին, որից հետո արտահանձնվել է Միացյալ Նահանգներին։ Ավելի վաղ՝ 2018 թվականին, Նիկարագուայի իշխանությունները ճնշել էին կառավարության դեմ բողոքի ցույցերը, որոնց արդյունքում զոհվել էր ավելի քան 300 մարդ։

2025 թվականին Օրտեգան փոփոխություններ կատարեց երկրի Սահմանադրության մեջ, մասնավորապես, երկարաձգելով նախագահական ժամկետը մինչև վեց տարի, և իր կնոջը՝ Ռոզարիո Մուրիլյոյին, նշանակելով «համանախագահ»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն Օրտեգայի և Մուրիլյոյի կառավարությանը մեղադրել է երկիրը «ավտորիտար պետության» վերածելու և մարդու իրավունքները համակարգված կերպով խախտելու մեջ։ Թրամփի վարչակազմը Նիկարագուան անվանել է բռնապետություն և պատժամիջոցներ կիրառել ավելի քան 2350 նիկարագուացի պաշտոնյաների և նրանց հարազատների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի