Թրամփը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող որոշ ապրանքների համար

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երեք հրամանագիր, որոնցով 50% մաքսատուրք է սահմանվում կանադական ապրանքների լայն տեսականու համար՝ գինուց և հոկեյի փայտիկներից մինչև ցեմենտ, շինանյութեր և էլեկտրական սարքավորումներ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, գրում է Current time-ը։

«Այսպիսով, նախագահ Թրամփը փոխհատուցում է ամերիկյան առևտրի նկատմամբ Կանադայի խտրական վերաբերմունքի պատճառով առաջացած բեռն ու հավասարեցնում մրցակցային դաշտը ամերիկյան հիմնական արտահանման՝ ավտոմեքենաների, ալկոհոլի և կաթնամթերքի համար»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 30 օրից՝ օգոստոսի 19-ին, և կազդեն շուրջ 20 միլիարդ դոլարի ներմուծման վրա։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Կանադան տուրքեր և քվոտաներ է սահմանում ԱՄՆ-ից, սակայն ոչ այլ երկրներից ավտոմեքենաների ներմուծման համար։ Արդյունքում, ամերիկյան ավտոմեքենաների կանադական ներմուծումը 2025 թվականի ապրիլից մինչև 2026-ի մարտը նվազել է շուրջ 22%-ով։

Սպիտակ տունը պնդում է, թե Կանադայի գրեթե բոլոր նահանգներն ու տարածքները, բացառությամբ՝ երկուսի, դադարեցրել են ամերիկյան ալկոհոլի գնումն ու վաճառքը։ Թրամփի վարչակազմի հաղորդմամբ՝ Կանադան ավելի խիստ քվոտաներ ունի ամերիկյան պանրի համար, քան եվրոպականի, չնայած և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրեր ունի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի