Հենրիխ Մխիթարյան․ «Նոր մրցաշրջանում կտեսնեք ավելի լավ Մխիթարյան»

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է որոշել մեկ տարով երկարաձգել Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ գործող պայմանագիրը։

«Ակումբի հետ խոսել էի «Բոլոնիայի» հետ խաղից հետո։ Գնահատեցի իրավիճակը և զգացի, որ կարող եմ խաղալ ևս մեկ տարի։ Իհարկե, դա չի նշանակում, որ ես կդադարեմ խաղալ առաջիկա մրցաշրջանից հետո։ Բայց հիմա իմ ուշադրությունը միայն այս մրցաշրջանի և վրա է. ապագայի մասին կմտածեմ ավելի ուշ։

Նոր մրցաշրջանում կարող եք ակնկալել ավելի լավ Միկի, քան նախորդում էր։ Չնայած տարիքը զգալ է գալիս, բայց ես այստեղ եմ՝ պատրաստ օգնելու թիմակիցներիս և կատարելագործվելու՝ թիմի նպատակներին հասնելու համար»,- 37-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Այս օրերին «Ինտերը» հավաք է անցկացնում Գերմանիայում՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին։ Հենրիխ Մխիթարյանի խոսքով, միլանյան ակումբը մեծ հավակնություններ ունի նաև գալիք մրցաշրջանում։

«Մեր հավակնությունները մեծ են։ Ցանկանում ենք հաղթել Իտալիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում, սուպերգավաթում, իսկ Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր հեռու գնալ։ Դրանք բարդ նպատակներ են, բայց իրագործելի։ Կրիստիան Կիվուն արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ որպես մարզիչ։ Եվ մենք աջակցում ենք նրան, քանի որ մենք ընտանիք ենք և ունենք մեր նպատակները, որոնք միասին ենք հետապնդում»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում 2-ական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։