ՄԱԿ-ի փորձագետները մտահոգված են «Սրբազան պայքարի» գործով․ ՀՀ-ն պատասխանել է

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ը ներկայացրել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների գործի վերաբերյալ։

Մայիսի 11-ին Հայաստանի կառավարությանը ուղարկված փաստաթղթում նշվում է, որ ցանկանում են ՀՀ կառավարության ուշադրությանը ներկայացնել իրենց ստացած տեղեկատվությունը ուժի չափազանց կիրառման, հակաահաբեկչական և ազգային անվտանգության մեղադրանքների չարաշահման, ինչպես նաև «Սրբազան պայքար» անունով հայտնի բողոքի շարժման անդամների և կողմնակիցների նկատմամբ 2025 թվականի մայիսից ի վեր կիրառված վարչական սահմանափակումների վերաբերյալ։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ ձեռնարկված միջոցառումները, կարծես, չեն համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

Նշվում է, որ  2024 թվականի ապրիլից մինչև հունիս տեղի ունեցած խաղաղ բողոքի ցույցերը, ենթադրաբար, ուղեկցվել են կամայական ձերբակալություններով և ոստիկանական բռնությամբ, այդ թվում՝ «լուսարձակների» օգտագործմամբ, որոնց հետևանքով 2024 թվականի հունիսի 12-ին վիրավորվել է առնվազն 83 ցուցարար և 8 լրագրող: Ցուցարարներն անհաջող կերպով պահանջել են վարչապետի հրաժարականը՝ խորհրդարանական անվստահության քվեարկության միջոցով: Մինչ խաղաղ բողոքի ակցիաները ժամանակի ընթացքում մարել են, «Սրբազան պայքարը» մնացել է քաղաքականապես ակտիվ: 2025 թվականի հունիսին ՀՀ վարչապետը և Քննչական կոմիտեն պնդում էին, որ ունեն ապացույցներ պայքարի և արքեպիսկոպոսի կողմից «հեղաշրջման ծրագրի» վերաբերյալ՝ իշխանությունն ահաբեկչության միջոցով հակասահմանադրական կերպով զավթելու համար, ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ «Սրբազան պայքարի» դեմ ձեռնարկված միջոցառումները 2025 թվականի մայիսից ի վեր իշխանությունների կողմից այլախոհության ճնշման և լռեցման ավելի լայն արշավի մաս են կազմում՝ ուղղված ընդդիմադիր խմբերի, հասարակական գործիչների, քաղաքական կուսակցությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Արշավը ներառում է «իրավապահ մարմինների կողմից լիազորությունների չարաշահում, քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ և հակաահաբեկչական օրենքներ, ինչպես նաև քննադատներին խարանելու համար համակարգված քարոզչություն»: Իշխանությունները նաև քննադատել են Եկեղեցուն քաղաքականության մեջ ներգրավվելու համար:

Հեղինակները նշում են, որ եթե վերը նշված մեղադրանքները ճշմարիտ լինեն, դրանք կարող են խախտել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Նրանք Հայաստանից պահանջել են պատասխանել 8 հիմնական հարցերի՝ ոստիկանության կողմից ենթադրյալ չափազանց ուժի կիրառման, ձերբակալությունների,  մեղադրանք առաջադրելու փաստական ​​և իրավական հիմքերի, «Սրբազան պայքար»-ի անդամների դեմ ուղղված մեղադրանքների՝ ահաբեկչության սահմանմանը համապատասխանության, ինչպես են անդամների նկատմամբ կիրառվող վարչական սահմանափակումները միջազգային իրավունքին համապատասխանության վերաբերյալ։

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ​​​​ներկայացուցչությունն իր 31 էջանոց պատասխանն է ներկայացրել։

Դրանում նշվում է, որ Հայաստանի  շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ապահովելու, որ բոլոր քրեական հետաքննությունները հիմնված լինեն օրենքի խիստ գերակայության և օրենսդրական համապատասխանության վրա։ Ազգային օրենսդրությանը սերտորեն համապատասխան՝ յուրաքանչյուր դատավարական գործողություն նախատեսված է պաշտպանելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքները և երաշխավորելու բոլոր մասնակիցների համար պատշաճ դատավարությունը։

Նշվում է նաև, որ որոշ հարցեր հիմնված են տարբեր խախտումների մասին մեղադրանքների վրա, որոնց գոյությունը դեռևս չի հաստատվել և շարունակում է ենթարկվել պատշաճ դատավարության սկզբունքներին և կիրառելի դատավարական երաշխիքներին համապատասխան իրականացվող շարունակական հետաքննությունների և դատական ​​​​վարույթների։

«Մեր գործառնական շրջանակներում միջազգային լավագույն փորձը ներառելով՝ մենք ամրապնդել ենք հետաքննչական գործընթացի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և ամբողջականությունը։ Պատասխանում նշվում է նաև, որ քրեական մեղադրանքները չեն վերաբերում մեղադրյալների քաղաքական, կրոնական կամ գաղափարախոսական հայացքներին, ինչպես նաև նրանց մասնակցությանը խաղաղ հավաքներին, հանրային քննարկումներին կամ օրինական քաղաքական գործունեությանը։ Քրեական հետապնդման հարուցումը հիմնված էր միայն այն ապացույցների վրա, որոնք, ենթադրաբար, վկայում էին սահմանադրական կարգի դեմ բռնի քրեական հանցագործությունների նախապատրաստման մասին»,- ասվում է փաստաթղթում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի