Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիտարկում է Զինված ուժերի գլխավոր հրամանատար Օլեքսանդր Սիրսկիին պաշտոնանկ անելու հնարավորությունը։ Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ որոշման պատճառներից են պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականից հետո առաջացած ներքաղաքական արձագանքը, ինչպես նաև Սիրսկիի ռազմավարության վերաբերյալ նախագահի շրջապատի դժգոհությունը․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկում է երկրի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Օլեքսանդր Սիրսկիին պաշտոնանկ անելու հնարավորությունը։

Financial Times-ի տվյալներով՝ Զելենսկին սկսել է մտածել Սիրսկիի պաշտոնանկության մասին այն բանից հետո, երբ Ուկրաինայի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի պաշտոնից հեռանալու պատճառով։ «Մեդուզա»-ի աղբյուրի խոսքով՝ նախագահի շրջապատում «չէին սպասում նման լայն արձագանքի»։

Ինքը՝ Զելենսկին, Ֆեդորովի հեռանալը բացատրել է նրա և Սիրսկիի միջև առկա «համակարգային հակամարտությամբ», որի հետևանքով նրանք չեն կարողացել արդյունավետ համագործակցություն հաստատել։

Բացի այդ, Financial Times-ի զրուցակիցը նշել է, որ գլխավոր հրամանատար Սիրսկին «չունի հստակ պատկերացում, թե ինչպես է պատրաստվում հաղթել Ռուսաստանին պատերազմում»։

«Սիրսկիի հաղթանակի տեսությունը հանգում է նրան, որ պետք է հնարավորինս երկար դիմանալ և մոբիլիզացնել ավելի շատ մարդկանց»,- թերթին ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ այս հանգստյան օրերին Զելենսկին հանդիպումներ է կազմակերպում Ուկրաինայի Զինված ուժերի առանցքային հրամանատարների հետ՝ լսելու ռազմաճակատում ստեղծված իրավիճակի նրանց գնահատականները, ինչպես նաև քննարկելու գլխավոր հրամանատարի պաշտոնի հավանական թեկնածուներին։

Աղբյուրը նշել է, որ Զելենսկին պատրաստ է Սիրսկիին փոխարինել այնպիսի հրամանատարով, որը կապահովի զորքերի կառավարման «սահուն անցում»՝ առանց ամբողջ ճակատային գծում Ուկրաինայի պաշտպանունակությանը վնաս հասցնելու։

Հուլիսի 16-ին Ուկրաինայի նախագահը ՍԲՈւ-ի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-մայոր Եվգենի Խմարային առաջարկել է գլխավորել երկրի պաշտպանության նախարարությունը։

Զելենսկին Telegram-ի իր էջում հայտնել է, որ անհրաժեշտ իրավական ընթացակարգերն ավարտելուց հետո կդիմի Գերագույն ռադային՝ խնդրելով աջակցել Խմարայի նշանակմանը։

Սակայն գործող օրենսդրությամբ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքացիական անձ, մինչդեռ Խմարան գործող զինծառայող է։ Ակնկալվում է, որ անհրաժեշտ իրավական ընթացակարգերը կավարտվեն օգոստոսի կեսերին, երբ Գերագույն ռադան կվերսկսի աշխատանքը արձակուրդից հետո։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի