Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանդիպել է երկրի Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար, «A» հատուկ գործողությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Խմարայի հետ և նրան հանձնարարել է  կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հենց նոր Եվգենի Խմարայի հետ քննարկեցի Ռուսաստանի դեմ մեր հեռահար գործողությունների անցկացման և Ուկրաինայի անվտանգության ստորաբաժանումներն ու պաշտպանության ուժերն անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու հարցերը։ Կարևոր է, որ գոյություն ունենա ռազմավարական տեսլական այն մասին, թե ինչպես պետք է Ուկրաինան շարունակի ակտիվորեն միջոցներ ձեռնարկել՝ մեր անկախությունը պաշտպանելու և Ռուսաստանին դիվանագիտության  ստիպելու համար։ Եվգենի Խմարան ձեռք է բերել տեխնոլոգիական հարվածային գործողություններ իրականացնելու լայնածավալ, շատ առումներով աննախադեպ փորձ։ Հենց սա է, ինչի վրա պետք է կենտրոնանա մեր պաշտպանությունն այս պատերազմում»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

Զելենսկին հավելել է, որ Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները, շարունակել պաշտպանության բարեփոխումները և ապահովել, որ Ուկրաինան հասնի քննարկված բոլոր արդյունքներին։

«Անհրաժեշտ իրավական ընթացակարգերն ավարտվելուց հետո ես կխնդրեմ խորհրդարանականներին աջակցել Եվգենի Խմարայի թեկնածությանը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում»,- հավելել է Զելենսկին։

Հինգշաբթի Գերագույն ռադան հաստատել էր Սերգեյ Կորեցկիի գլխավորած նախարարների նոր կաբինետը, սակայն չէր նշանակել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին. նրանց թեկնածությունները խորհրդարան է ներկայացնում նախագահը։

Դրանից հետո Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկն ընդմիջում էր հայտարարել։ Զելենսկին օրվա ընթացքում հայտարարել էր, որ դեռևս չի հաստատել պաշտպանության նախարարի իր թեկնածուին։

Այս ամենը տեղի է ունեցել նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի միջև բաց հակամարտության ֆոնին։

BBC-ի ուկրաինական ծառայությունը նշում է, որ գեներալ-մայոր Եվգենի Խմարան հունվարից ի վեր Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատարն է։ Այս ընթացքում նախագահը դեռևս չի առաջադրել նրան ծառայության լիարժեք ղեկավարի պաշտոնում։

Ավելին, անհասկանալի է, թե ինչպես կարող է Խմարան ղեկավարել Պաշտպանության նախարարությունը նույնիսկ որպես  պաշտոնակատար։ Դա անելու համար կառավարությունը նախ պետք է նրան նշանակի փոխնախարար և լիազորի ժամանակավորապես ղեկավարել գերատեսչությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի