Դատախազությունը դատարան է ուղարկել ընտրական հանցագործությունների 43 գործ․ մեղադրյալների թվում՝ 153 անձ

Լուրեր

10.07.2026 | 12:21
Թուրքիան իր C-400-ները վաճառել է երրորդ երկրի․ գործարքը մասին կհայտարարվի հուլիսի 10-ին․ Hurriyet
10.07.2026 | 12:10
Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքն են ուսումնասիրել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 12:03
Կասիլյասը ֆուտբոլում ձևաչափի փոփոխություն է առաջարկել ԱԱ-2026-ում ջրային դադարների ֆոնին
10.07.2026 | 11:54
Ադրբեջանը պնդում է, որ Բաքվի ջանքերով կասեցվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
10.07.2026 | 11:50
Վարդավառին կփակվեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները
10.07.2026 | 11:42
Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել ԱՄՆ-ին Թրամփին սպանելու «Իրանի նոր դավադրության վերաբերյալ»․ ԶԼՄ-ներ
10.07.2026 | 11:33
Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է
10.07.2026 | 11:20
Դիդյե Դեշամը խոսել է Մբապեի վնասվածքի մասին
10.07.2026 | 11:14
Դատախազությունը դատարան է ուղարկել ընտրական հանցագործությունների 43 գործ․ մեղադրյալների թվում՝ 153 անձ
10.07.2026 | 10:56
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել
10.07.2026 | 10:48
Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
10.07.2026 | 10:20
ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար
10.07.2026 | 10:12
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները
10.07.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 10-ի դրությամբ
Բոլորը

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկից ի վեր ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ արդեն ուղարկվել է դատարան։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ հաստատված մեղադրական եզրակացություններով անցնում է 153 անձ, որոնց մեծ մասը մեղադրվում է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու համար։

«2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ:

 

Դրանք են՝

  1. 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  2. 3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  3. բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  4. ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  5. ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  6. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
  7. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  8. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  9. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:
  10. 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձ, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  11. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  12. 2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  13. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք տալու ու ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  14. 8 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի 5 դրվագ ընտրակաշառք տալու և 1 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  15. բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  16. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  17. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  18. ընտրակաշառք տալու և հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  19. 2 դրվագ ընտրակաշառք տալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  20. ընտրակաշառք տալուն օժանդակելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  21. ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 1 անձ, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  22. 3 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  23. 6 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 6 դրվագ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  24. բարեգործության արգելքը խախտելու, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, բարեգործության արգելքը խախտելուն օժանդակելու համար մեղադրվող 2 անձի, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  25. 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  26. ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  27. 2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 1 անձի, բարեգործության արգելքը խախտելուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  28. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  29. ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  30. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  31. 16 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 14 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  32. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  33. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  34. ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու փորձի, 2 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու փորձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  35. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  36. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  37. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  38. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  39. ընտրակաշառք տալու փորձի, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  40. բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  41. ընտրակաշառք ստանալու փորձի համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  42. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,
  43. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

 

Մասնավորապես՝

  1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
  3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
  4. «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
  1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավարը, գրասենյակի պատասխանատուի հետ, երեք անձանց օժանդակությամբ, Արարատի մարզի 9 ընտրողի գումարի տեսքով առաջարկել և տվել են ընտրակաշառք:
  3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար անձը նույն կուսակցության աջակցից գումարի տեսքով ստացել է ընտրակաշառք:
  4. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, կնոջ հետ միասին, որպես ընտրակաշառք, խոստացել է հոգալ Սյունիքի մարզի բնակչի աչքերի վիրահատության գումարը:
  5. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը Ստեփանավան քաղաքի բնակչին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք:
  6. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  7. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  8. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մասնաճյուղի պատասխանատուն, ներկայացուցիչների հետ նույն համայնքի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք:
  9. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  10.  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուն նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները խախտել են բարեգործության արգելքը՝ Գյումրու բնակչին տունը վերանորոգելու համար տվել են շինանյութ:
  12. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Սեբաստիա փողոցում գտվող նախընտրական շտաբի ղեկավարն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  13. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աշխատանքները համակարգողը նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  14. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  1. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն, այլ անձանց հետ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք, ինչպես նաև փորձել է խոչընդոտել անձի ազատ ընտրելու իրավունքի իրականացմանը:
  1.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցն օժանդակել է ընտրակաշառք տալուն և անձամբ ստացել է:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Ջերմուկ համայնքի պատասխանատուն, այլ անձանց հետ, ընտրողներին տվել է ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել է անձի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը:
  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, այլ անձանց հետ, ընտրողներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անդամները Լոռու մարզի Ալավերդի համայնքի բնակիչներին խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  3. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Լոռու մարզի Տաշիր քաղաքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ բարեգործության անվան տակ, անհատույց՝ հոգացել են վերջինների բնակարանի վարձավճարները:
  4. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները գումարի տեսքով խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  5. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Վեդի համայնքի տարածքային պատասխանատուն ընտրողներին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք տալ:
  6. Ալավերդի համայնքի տարբեր բնակավայրերում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակների պատասխանատուն ընտրակաշառք տալու շուրջ նույն կուսակցության այլ անդամների հետ նախնական համաձայնությամբ Ալավերդի և Լոռի Բերդ համայնքների տարբեր բնակավայրերի մի խումբ ընտրողների մասնակցությունն ապահովելու և կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել, ինչպես նաև խախտել բարեգործության արգելքը:
  7. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները Գյումրի համայնքի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք, իսկ ոմանց խոստացել դրանք տրամադրել փուլային տարբերակով:
  8. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անունից հանդես եկող անձը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչներին ընտրակաշառք է տվել:
  9. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գործող գրասենյակի համակարգողը, բարեգործության անվան տակ, անհատույց պայմանով խոստացել և տվել է ընտրակաշառք:
  10. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները, նույն կուսակցության աջակիցների օժանդակությամբ, Լոռու մարզի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք:
  11. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցն ընտրակաշառք է առաջարկել ընտրողին, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս ՌԴ-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է:
  12. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրը կուսակցության պատասխանատու անձանց հետ ընտրողին առաջարկել է ընտրակաշառք, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է։
  13. «Հայաստան» դաշինքի համակիրը, ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ընտրողին առաջարկել է ընտրակաշառք։
  14. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը ընտրակաշառք է առաջարկել ընտրողին, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս ՌԴ-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է:
  15. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին որպես ընտրակաշառք առաջարկել է վճարել աչքերի վիրահատության համար նախատեսված գումարը։
  16. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքային շտաբի ներկայացուցիչը ընտրողին խոստացել է մարել վերջինիս կողմից բարձր տոկոսով վերցված վարկային պարտավորությունները:
  17. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք խոշորացված համայնքներում գործող գրասենյակի համակարգողները ընտրողներին ընտրակաշառք են տվել:
  18. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում գործող գրասենյակների համակարգողները ընտրողներին առաջարկել են ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
  19. «Հայաստան» դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
  20. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները գումարի տեսքով խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  21. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների կողմից Վանաձոր քաղաքի մի շարք քաղաքացիների խոստացել են գումարի տեսքով տալ ընտրակաշառք՝ ձևակերպելով որպես աշխատավարձ:
  22. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցների կողմից ընտրողին խոստացել են գումարի տեսքով տալ ընտրակաշառք, որը վերջինս ընդունել է»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։