ՀԷՑ-ը դատի է տվել 3 լրատվամիջոցի․ ըստ հայցերի՝ ԶԼՄ-ները զրպարտել են ընկերությանը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել երեք լրատվամիջոցի՝ «Ռադիո Ավրորա»-ի, «Ալֆա մեդիա»-ի և «Հայելի մամուլի ակումբ»-ի դեմ՝ պահանջելով «հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները»։ Հայցի համար հիմք է հանդիսացել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների օրը լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, որ այս կամ այն ընտրատեղամասում հոսանքազրկումներ են։ Այդ օրը ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ նման տեղեկություն հրապարակող լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկվեն։

«Բոլոր այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք այս ժամերին (հաշվարկի ընթացքում) ակնհայտ ԿԵՂԾ տեղեկատվություն կտարածեն՝ իբր որոշ ընտրատեղամասերում հոսանքազրկումների վերաբերյալ, ՀԷՑ-ը կհարուցի դատական հայցեր՝ կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու, զրպարտանքի և Ընկերության բարի համբավին հնարավոր վնաս հասցնելու հանգամանքներով պայմանավորված։ Այժմ մեր մասնագետները համացանցում իրականացնում են տվյալների հավաքագրում և համադրում իրական փաստերի/պատկերի հետ։ Հավաքագրված և փաստաթղթավորված բոլոր տվյալների հիման վրա հայց կներկայացվի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և դրանք կներկայացվեն նաև ՀԾԿՀ-ին»,- գրել էր Պետրոսյանը։

ՀԷՑ-ը երեք տարբեր հայց է ներկայացրել լրատվամիջոցների դեմ՝ յուրաքանչյուրի դեպքում դատարանից խնդրելով պարտավորեցնել լրատվամիջոցին հրապարակայնորեն հերքում տարածել։

«Radio Aurora»-ի դեպքում պահանջվում է հերքում՝ հետևյալ բովանդակությամբ․ «ՀԵՐՔՈւՄ» «Radio Aurora» լրատվականի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված օգտահաշվում 07․06․2026 թվականին ժամը 8:27-ին (PM) հրապարակված «Գյումրիում տեղամասեր են հոսանքազրկվել» տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և այն զրպարտել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գործարար համբավը»։

«Alpha News» լրատվականի դեպքում՝ այս բովանդակությամբ․ «ՀԵՐՔՈւՄ» «Alpha News» լրատվականի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված օգտահաշվում 07․06․2026 թվականին ժամը 8:45-ին (PM) հրապարակված «17/37, 18/6, 18/14, 18/32, 18/54, 18/79, 11/8 ընտրատեղամասերում հոսանքազրկումներ են, հայտնում են ԶԼՄ-ները» տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և այն զրպարտել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գործարար համբավը»:

«Hayeli.am» լրատվականի դեպքում հերքման պահանջը հետևյալ բովանդակությամբ է․ «ՀԵՐՔՈւՄ» «Hayeli.am» լրատվականի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված օգտահաշվում 07․06․2026 թվականին ժամը 8:45-ին (PM) հրապարակված «Համատարած հոսանքազրկումներ․ Այս պահին հոսանքազրկված են հետևյալ ընտրատեղամասերը՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44» տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և այն զրպարտել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գործարար համբավը»:

Երեկ լրատվամիջոցների պարագայում էլ ընկերությունը դատարանին խնդրում է հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բռնագանձել 500 հազարական ՀՀ դրամ՝ որպես զրպարտության արդյունքում ընկերությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

Քաղաքացիական հայցերը վարույթ են ընդունվել և մակագրվել դատավորներ Հովհաննես Ղազարյանին, Գոհար Գրիգորյանին և Դավիթ Սարգսյանին։

Ռոզա Վարդանյան