ԱԱԾ-ն նախորդ շաբաթ գիշերը մուտք է գործել դատարաններ․ կարգադրիչներին հրահանգել են դուրս գալ

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

Մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գիշերը մուտք են գործել Երևանի մի քանի դատարաններ, ծառայություն իրականացնող կարգադրիչներին հորդորել դուրս գալ և ինչ-որ գործողություն են իրականացրել։ Թե քանի դատարանում են եղել, մեզ հստակ հայտնի չէ, սակայն տեղեկություն ունենք, որ գործողություններ իրականացվել են առնվազն Երևանի քրեական դատարանի նստավայրերում, Վարչական դատարանում և Վճռաբեկում։

Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը։ ԱԱԾ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

ԲԴԽ-ից հայտնեցին, որ տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ Դատական օրենսգրքով սահմանվում է, թե որ դեպքում և ինչի մասին պետք է  ԲԴԽ-ն տեղեկացվի։

Նշենք, որ Դատական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝

  1. Քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն անհապաղ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին։
  2. Առանց Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելու դատարանի շենք մուտք գործելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին:
  3. Գլխավոր դատախազից կամ քննչական մարմնի ղեկավարից ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ:

Այսինքն՝ եթե խոսքը քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողության մասին լիներ, ապա դրա մասին պետք է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը տեղեկացվեր, իսկ այս դեպքում ԲԴԽ նախագահը, փաստորեն, իրազեկված չէ։

Այս դեպքում պետք է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, ԱԱԾ-ն օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակներում է մուտք գործել դատարաններ՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու։

Նշենք նաև, որ այս միջոցառումների մեջ կան այնպիսիք, որոնք կատարվում են գաղտնի, ուստի՝ տրամաբանական է, որ մենք չէինք կարող ստանալ պաշտոնական հաստատում այն մասին, որ նման գործողություններ են իրականացվել։

Օրինակ՝ այսպիսի գործողություններից է ներքին դիտումը, որը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է։ Ընդ որում՝ տվյալ դեպքում բնակարան հասկացության մեջ պետք է նկատի ունենալ նաև անձի աշխատասենյակը։

 

Արաքս Մամուլյան

 

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով