Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
Քաղաքականություն
02.07.2026 | 17:43
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

