ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան այցի ժամանակ արված հայտարարությունները, անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ներքաղաքական զարգացումներին։

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան հայկական արտադրանքի համար, Եվրամիությունը կբացի իր 450 միլիոնանոց շուկայի դուռը։ Պարզաբանելով, թե ինչ է սա նշանակում գործնականում, Արման Եղոյանը նշել է, որ խոսքը կոնկրետ գործիքի մասին է։

«Արդեն իսկ հայտարարվեց, որ Եվրահանձնաժողովը անդամ պետություններին է ներկայացրել Հայաստանին ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու նախագիծ։ Սա բացառիկ գործիք է, որը Եվրամիությունը կիրառում է երրորդ երկրների նկատմամբ։ Այդ գործիքի իմաստը հետևյալն է, որ տվյալ պետության ապրանքներն առանց մաքսատուրքի, առանց քվոտաների և առանց իրենց շուկան պաշտպանելու համար ստեղծված այլ նորմերի, կարող են գնալ և Եվրամիությունում սպառվել։ Ավելի պարզ ասած՝ ստացվում է, որ մենք ունենում ենք մոտավորապես նույնը, ինչ ունի ազատ առևտրի համաձայնագիր ունեցող պետությունը»։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե ընկալում կա, որ ԵՄ-ն իր շուկան կբացի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանն ամբողջությամբ կփակի իրենը, Արման Եղոյանը հստակեցրել է, որ դա այդպես չէ, և գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, արդեն իսկ ներկայացրել է Եվրահանձնաժողովն այդ նախագիծը։ Եվրահանձնաժողովը կազմում է նախագիծ, ներկայացնում է ԵՄ նախարարների խորհրդի հաստատմանը։ Իրենք արդեն դա արել են, ներկայացրել են։ Խորհրդի հաստատելուց հետո դա մտնում է ուժի մեջ այն  ապրանքների համար, որոնց մասին տիկին ֆոն դեր Լայենը խոսեց։ Այս որոշումը հիմա է ուժի մեջ մտնելու՝ որոշում կայացնելուց հետո, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա ռուսական ուղղությամբ։ Արդեն եղել է խնդիր, դրա համար է բացվում։ Այս պահից սկսած՝ հետոյի խնդիրներին էլ չի նայելու, նայում է անցածի խնդիրներին։ Մայիս-հունիս ամսվա խնդիրների հետևանքով այսօր, հիմա բացում է»։

Խոսելով Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների և ռուսական ուղղության մասին՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պայմանավորված է կոնկրետ նպատակներով ու առավելություններով։ Եթե այդ առավելությունները վերանան, որոշումները կլինեն ակնհայտ։

«ԵԱՏՄ-ն կոնկրետ նպատակների համար է չէ՞ ստեղծվել և կոնկրետ առավելություններ առաջարկելու համար։ Եթե այդ ազատությունները նվազեն այն աստիճանի, որ անիմաստ լինի, այլևս որևէ իմաստ չլինի այդտեղ գտնվելը, դա, իհարկե, կլինի ակնհայտ որոշում»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք հունիսի 7-ի Եվրախորհրդարանի ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները նշանակո՞ւմ են, որ Հայաստանն ընտրել է իր աշխարհաքաղաքական վեկտորը, Եղոյանը նշել է, որ նախընտրում է խուսափել այդ եզրույթից։

«Ես «աշխարհաքաղաքական» ձևակերպումը կհանեի միջից։ Մեզ պետք չի աշխարհաքաղաքականություն խաղալ։ Աշխարհաքաղաքականությամբ թող զբաղվեն խոշորները։ Կարող ենք ասել զարգացման վեկտոր, առևտրի վեկտոր, արժեքների վեկտոր»։

Նրա խոսքով, ԵՄ-ի հետ հաջորդ տրամաբանական քայլը Ասոցացման համաձայնագրի վերաբանակցումն ու ստորագրումն է, որը կներառի նաև ազատ առևտրի համաձայնագիրը, քանի որ ԵՄ անդամության բոլոր թեկնածուները նախքան թեկնածության հայտ տալը, ստորագրել են Ասոցացման համաձայնագիր։

«Սա է մեր ապագան, սա է մեր ճանապարհը։ Այո՛, պետք է վերաբանակցվի և պիտի ստորագրվի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր՝ ներառյալ ազատ առևտրի համաձայնագիրը, այո՛, որովհետև դա այն է, ինչ ասում է մեր անցած տարի ընդունած օրենքը»։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում չառաջադրվելուն, Եղոյանը հերքել է ներկուսակցական լարվածության մասին լուրերը։ «Ես այդտեղ որևէ ողբերգություն չեմ տեսնում։ Նա շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել, շատ դժվար ժամանակներում է կառավարել։ Սա զրոյական գումարով խաղ չէ, որ ասես՝ կա՛մ նա, կա՛մ մյուսը»։

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխությանը, Եղոյանը նշել է, որ օրենքի սահմանադրականության հարցը պետք է լուծի Սահմանադրական դատարանը, սակայն հաստատել է, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու նախագծին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան