Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
Քաղաքականություն
02.07.2026 | 11:06
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պաշտպանության նախարարի հրամաններով գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ալբերտ Բսղդադյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից, իսկ Արմեն Գյոզոլյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

