Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Էդգար Ղազարյանի քրոջ՝ Լիլիթ Ղազարյանի աշխատանքից ազատմանը, հերքում է, որ այն ունի քաղաքական դրդապատճառներ:

Ավանեսյանը նշում է, որ Դեղերի փորձագիտական կենտրոնը երկու տարի տևած գործընթացի արդյունքում ՓԲԸ-ից վերածվել է ՊՈԱԿ-ի, ինչի հետևանքով փոխվել է ամբողջ հաստիքացուցակն ու կառուցվածքը: Նրա խոսքով՝ այս փոփոխությունների հիման վրա աշխատանքից ազատվել են մի շարք աշխատակիցներ, և դա նոր կադրային քաղաքականության մաս է:

«Եթե տիկին Ղազարյանի, կամ որևէ մեկ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կադրային քաղաքականություն որոշեի, այդ որոշումը հինգը տարի չէի հետաձգի և կիրականացնեի հինգ տարի առաջ, չորս տարի առաջ, երեք տարի առաջ, երկու տարի առաջ, մեկ տարի առաջ և այլն: Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ և իրականության աղավաղում չանել»,- ասաց Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։