Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին

Լուրեր

22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Էստոնիայի դատախազությունների համագործակցությունը, միջազգային իրավական փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրազգային հանցավորության, կիբեռհանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ փորձի փոխանակման և համագործակցության խորացման հարցերը։

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:

Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և շնորհավորել Աստրիդ Ասիին՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու գիտելիքները կարևոր ներդրում կունենան Էստոնիայի դատախազության զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործում։

Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների համագործակցությանը՝ կողմերը բարձր են գնահատել քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Էստոնիայի միջև գործող միջազգային իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս արդյունավետ փոխգործակցություն ապահովել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության շրջանակներում առկա  համագործակցության հնարավորությունները։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նաև վերջին տարիներին եվրոպացի գործընկերների աջակցությամբ Երևանում անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովների արդյունքները՝ նշելով, որ գործընկեր երկրների դրական արձագանքների հիման վրա որոշում է կայացվել ինստիտուցիոնալացնել նախաձեռնությունը և այն շարունակել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի (APEPD) ձևաչափով։

Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փորձի փոխանակումը, խորացնելու մասնագիտական համագործակցությունը և համատեղ ջանքեր գործադրելու դատախազական համակարգերի զարգացման, միջազգային իրավական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, կիբեռհանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասված է ՀՀ գլխավոր դտատախազության տարածած հաղորդագրությունում։