Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անհետ կորած անձանց  միջազգային հանձնաժողովը կարևոր է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցությունը անհետ կորած անձանց ճակատագիրը որոշելու գործում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը Բաքվում «Անհետ կորած անձանց հարցի լուծման գործում ժամանակակից մոտեցումներ և համագործակցության ամրապնդում» միջազգային համաժողովի ժամանակ։

Նա գոհունակություն է հայտնել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ և ընդգծել այդ գործընթացի կարևորությունը անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվելիք տվյալների բազան չափազանց կարևոր է համագործակցության տեսանկյունից։ Բոմբերգերի խոսքով՝ այն ոչ միայն կամրապնդի պետական մարմինների միջև համագործակցությունը և կզարգացնի կապերն Ադրբեջանի կառավարության ու անհետ կորած անձանց ընտանիքների միջև, այլև կնպաստի տեղեկատվության փոխանակմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ դառնալով խաղաղության խթանման մեխանիզմ։

«Սա այն մոդելն է, որը մենք օգնեցինք հաստատել, օրինակ, նախկին Հարավսլավիայի համատեքստում։ Այսօր, չնայած հակամարտությունից անցել են շատ տարիներ, այդ տարածաշրջանի կառավարությունները ստեղծել են անհետ կորած անձանց հարցերով աշխատանքային խումբ, որը համատեղ աշխատում է։ Նրանք ստեղծել են համատեղ տվյալների բազա, որը ներառում է բաց մնացած գործերը, և օգտագործում են այս տվյալների բազան՝ տեղեկատվություն փոխանակելու համար։ Մենք հույս ունենք, որ նման արդյունքների կհասնենք այս տվյալների բազայի միջոցով։ Թեև այս թեման առաջին հայացքից կարող է անհետաքրքիր թվալ, տվյալների բազան կենսական կարևոր գործիքներից մեկն է համագործակցությունն ապահովելու և խաղաղություն կառուցելու համար»,- ընդգծել է ICMP-ի գլխավոր տնօրենը։