Ռուսաստանն ու Թուրքիան S-400-ների գործարքը կիրականացնեն իրենց ազգային արժույթներով

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Թուրքիան ու Ռուսաստանը ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առուվաճառքի իրենց գործարքը դոլարով չեն իրականացրել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  «ՎՏԲ կապիտալ, Ռուսաստանը կանչում է» ֆորումի ժամանակ։

«Թույլ տվեք հիշեցնել ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին։ Եթե մեր բոլոր հաշվարկները մենք դոլարով կատարած լինեինք, ապա կհանդիպեինք լուրջ դժվարությունների։ Հետևաբար մտածեցինք այլընտրանքային տարբերակի մասին: Եվ փաստորեն գործարքը տեղի ունեցավ»,- նկատել է տվել Պուտինը։

Այդ թեմայով խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արգենտինա մենելուց առաջ, որտեղ նա պետք է մասնակցի Մեծ քսանյակի գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է. «Ալլահի կամոք այդ համակարգերի փոխանցումը տեղի կունենա 2019թ. կեսերին։ Փոխանցումից հետո երկու երկրների գանձապետարանի ու ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև կենտրոնական բանկերի համատեղ աշխատանքով կիրագործվի փոխանցումների մասին պայմանագրում առկա կետը, որը կկայանա ազգային արժույթներով, ինչպես և նախատեսված է»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը սուր քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։ Ռուս-թուրքական նշյալ պայմանագրի, ինչպես նաև մի շարք այլ պատճառներով ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել: