ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» իրավական հարցերով փորձագետ, «Ականատես» դիտորդական կազմակերպության իրավախորհրդատու Դավիթ Գյուրջյանի համոզմամբ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքերն այնքան համակարգային և մասշտաբային բնույթ են կրել, որ Սահմանադրական դատարանի համար բավարար հիմք են ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։ Factor TV-ի եթերում Գյուրջյանը նշեց, որ չնայած իրավական գնահատման բարդությանը, իդեալական համատեքստում արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։

Փորձագետի խոսքով, չնայած առկա են բազմաթիվ քրեական գործեր, Սահմանադրական դատարանը պարտավոր չէ սպասել դատական վճիռների՝ ընտրախախտումների ազդեցությունը գնահատելու համար։ «Սահմանադրական դատարանը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի քննարկում անձի մեղավորության կամ անմեղության հարցը, որպեսզի դա էական նշանակություն ունենա իր համար»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե անձանց մեղավորությունը, այլ խախտումների իրական ազդեցությունը քվեարկության ընդհանուր պատկերի վրա։

Գյուրջյանի գնահատմամբ՝ ընտրակաշառքը եղել է ամենակարևոր և արդյունքների վրա ամենահավանական ազդեցություն թողած խախտումը։ «Ակնհայտ է, որ բազմաթիվ քվեներ, ըստ էության, ստացվել են ընտրակաշառքի միջոցով… Նման բնույթի, նման տարածվածության խախտումը չէր կարող պարզապես չունենալ իր էական ազդեցությունը ընտրության արդյունքի վրա», – հավելեց նա։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ 4%-ի շեմը չհաղթահարելու շուրջ ծավալված բանավեճին և երեք տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշմանը, Գյուրջյանը նշեց, որ խնդիրը ոչ այնքան ԿԸՀ-ի հաշվարկի մեջ է, որքան թերի հաղորդակցության։ Նրա խոսքով՝ գործող Ընտրական օրենսգիրքը, ցավոք, այլ, ավելի արդար հաշվարկի բանաձև չի նախատեսում։ ԿԸՀ-ն, ըստ փորձագետի, կատարել է իրավաչափ գործողություն․ անվավեր ճանաչված տեղամասերի անճշտությունների թիվը հանել է ընդհանուր հաշվարկից և պարզել, որ նույնիսկ այդ դեպքում ԲՀԿ-ի տոկոսը չի բարձրանում 4-ից։ Այսինքն՝ վերաքվեարկությունն անիմաստ էր, քանի որ չէր փոխելու վերջնական արդյունքը։

«Իրականում խնդիրը եկել է նրանից, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր որոշումը չի պատճառաբանել։ Սա առանցքային խնդիրն է։ Մարդիկ, հասարակությունը չի հասկացել, թե, ի վերջո, ինչ բանաձև է կիրառել ԿԸՀ-ն՝ գալով այդ եզրահանգման», – պարզաբանեց նա։

Խոսելով իշխող ուժի կողմից թույլ տրված խախտումների մասին՝ Գյուրջյանը տարանջատեց վարչական ռեսուրսի չարաշահումը քարոզարշավի համար և ընտրողներին հարկադրելը։ Նրա խոսքով՝ «Ականատես»-ն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ վարչական ռեսուրսն օգտագործվել է մարդկանց հավաքներին և քարոզչությանը ներգրավելու համար, սակայն չկան փաստեր, որոնք կվկայեին քվեարկությանը հարկադրելու մասին։

Հայաստանում որոշակի ժամանակահատված չբնակվող քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելու գաղափարը, նրա խոսքով, կոնցեպտուալ առումով «նորմալ երևույթ է», սակայն հակասում է գործող Սահմանադրությանը, որն ընտրելու իրավունք է տալիս բոլոր քաղաքացիներին՝ անխտիր, և նման ցենզ չի նախատեսում։

Իսկ բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան ստեղծելու նախագիծը, ըստ Գյուրջյանի, կարող է հանգեցնել մասնավոր կյանքի իրավունքի անհամաչափ սահմանափակման։ «Այստեղ գործ կունենանք ունքը հանելու փոխարեն աչքը հանելու պատմության հետ։ Դա լրացուցիչ գործիք կծառայի պետության ձեռքում՝ ավելի համակարգված վերահսկողություն ունենալու մարդկանց անձնական կյանքի նկատմամբ»,- նշեց նա՝ եզրափակելով, որ նախագիծն այդ տեսքով չպետք է ընդունվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան