«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս 2022-2023 թվականներին Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հետ կապված բոլոր հարցերը եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնագրերի մաս էին կազմում, քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ երեք պետությունների փոխվարչապետների մակարդակով։ Հենց այդ ժամանակ քննարկվել են երկաթուղային հաղորդակցության վերականգնման եղանակները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղիների կապ հաստատելու կամ օղակաձև ուղիների  հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը RTVI -ին տված հարցազրույցում։

«Այլ հարց է, որ առանց մեր մեղավորության քննարկումները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընդհատվեցին։ Այժմ դրանք շարունակելը չափազանց դժվար է, քանի որ Հայաստանը, ինչպես հասկանում եմ, ամերիկյան կողմին խոստացել է ապագա երկաթուղու կանոնադրական կապիտալի 49%-ը։ Սակայն, այսպես թե այնպես, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ «Թրամփ ուղի» նախագծի իրականացումը ոչ միանշանակ հեռանկարներ ունի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիայից հետո, իմ կարծիքով, իրանական կողմը հիացած չի լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությամբ իր հյուսիսային սահմանին։ Ավելին, փորձագետները կարծում են, որ չինական կողմը, հավանաբար, գոհ չի լինի ամերիկյան կողմից Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև, այնուհետև դեպի Եվրոպա տանող «Թրամփի ուղու» տեսքով տրանսպորտային և լոգիստիկ երթուղու որոշակի հատվածի վերահսկողությունից։ Այսպիսով, հեռանկարները ոչ միանշանակ են, և մենք կարծում ենք, որ  այդ ծրագրում ռուսական մասնակցությունից այն միայն կշահեր»,- հայտարարել է Գալուզինը։

Նա հիշեցրել է, որ հայկական երկաթուղին կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է։ Գալուզինի պնդմամբ՝ «Թրամփի ուղին» պետք է անցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք տասնամյակներ շարունակ «ծառայել են հայ գործընկերների հետ միասին՝ պաշտպանելով Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ»։ Այսպիսով, ըստ նրա, «այս կամ այն ​​կերպ Ռուսաստանի կարծիքը պետք է հաշվի առնվի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը»։

Հարցին՝ կան նախանշաններ, որ ռուս սահմանապահներին կարող են խնդրել հեռանալ հայ-իրանական սահմանից, Գալուզինը պատասխանել է․ «Ես ելնում եմ այն հանգամանքից, որ  մենք ունենք 1992 թվականի համաձայնագիրը Հայաստանի հետ՝ ձեր նշած սահմանի հատվածներում մեր սահմանապահների գործունեության պայմանների վերաբերյալ, և ենթադրում եմ, որ այն կիրականացվի»։

Գյումրիում տեղակայված և մինչև 2044 թվականը ռուսական ռազմաբազայի մասին գործող պայմանագիրը վերանայելու հնարավորության մասին հարցին էլ պաշտոնյան պատասխանել է, որ նման ազդանշաններ հայկական կողմից դեռևս չեն ստացվել, ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Գյումրիի ռուսական ռազմաբազայի փակման հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի