Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության ստորաբաժանումները հունիսի 26-29-ը ընկած ժամանակահատվաածում բացահայտել են 249 հանցագործություն:

Մասնավորապես՝

46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
31 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
22 դեպք՝ խարդախության,
20 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
15 դեպք՝ հոգեկան ներգործության,
11 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9 դեպք՝ խուլիգանության,
7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
4-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, փաստաթղթի կեղծիքի,
2 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության:
Բացահայտվել են կաշառք տալու, ստանալու միջնորդության, ավազակության, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու, դրամական միջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, գույքային վնաս պատճառելու, դատական ակտը չկատարելու, կանխամտածված սնանկության, սուտ ցուցմունք տալու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգերծող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 24 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 20 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։