ԵՄ-ի երկրների հետ ազատ վիզային ռեժիմ ունենալու համար Թուրքիային պակասում է 6 կետ

Լուրեր

28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
Բոլորը

Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսն անդրադարձել է Թուրքիա – ԵՄ վիզաների ազատականացման հարցին. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիան արդեն շատ մոտ է վիզաների ազատականացման համար անհրաժեշտ 72 չափանիշի բավարարմանը։

«Թուրք պաշտոնյաները վճռական են տրամադրված այդ չափանիշներին հնարավորինս շուտ համապատասխանելու հարցում», – նշել է Ավրամոպոլուսը՝ հավելելով, որ Թուրքիան ձախողված հեղաշրջման փորձից և մի շարք ահաբեկչական գործողություններից հետո լուրջ ճնշման տակ է հայտնվել։

Օրեր առաջ տեղի ունեցած ԵՄ – Թուրքիա բարձր մակարդակի երկխոսության համաժողովում ելույթ ունեցած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շեշտել էր, որ վերոնշյալ 72 չափանիշից այս պահին թերի են մնացել միայն 6-ը։

Եվրամիության պաշտոնյաները վիզային ռեժիմի ազատականացման համար Անկարայից նախ պահանջում են մեղմացնել «ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը։

Փետրվարին Բուլղարիայում կայացած ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերը հայտարարել էր, որ եթե Թուրքիան վերոնշյալ օրենքը փոփոխի՝ համապատասխանեցնելով ԵՄ-ի չափանիշներին, ապա վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց կգրանցվի։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն էլ Սոֆիայում մի ելույթի ժամանակ նշել էր, որ Թուրքիան ԵՄ-ի համար կարևոր հարևան է, սակայն այդ երկրում օրենքի գերակայության հարցը դեռևս ոչ բավարար վիճակում է։