Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական «Ռոսիա»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանում և բռնակցված Ղրիմում բենզինի պակասին, առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը, Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների հեռանկարներին, ինչպես նաև Անքորիջի գագաթնաժողովի արդյունքներին ու Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը։ BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է հարցազրույցին՝  նշելով, որ Պուտինի որոշ դիտողություններ հակասում են ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։

Պուտինը խոստովանել է՝ Ռուսաստանում ներկայում վառելիքի որոշակի դեֆիցիտ կա, բայց իրավիճակը, ըստ նրա «կրիտիկական չէ»։ Նա դա կապել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ՝ նշելով, որ Ուկրաինայի հարվածներն «ակնհայտորեն խնդիրներ են ստեղծում», և որ «վնաս կա»։

Բռնակցված Ղրիմում և Սևաստոպոլում, որտեղ վառելիքի պակասը հանգեցրել է բնակիչներին դրա վաճառքի ժամանակավոր արգելքի, որոշ դեպքերում՝ սահմանափակ քանակի և QR կոդերով ու կտրոններով վաճառքի, ըստ Պուտինի՝ մի քանի օրվա վառելիքի պաշար կա, իսկ մատակարարումները «ցամաքով և ծովով կավելանան»։

«Ընդհանուր առմամբ, ամբողջ Ռուսաստանում բոլոր վնասված էներգետիկ օբյեկտները բավականին արագ վերականգնվում են»,- հայտարարել է Պուտինը՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու։

Վառելիքի պակասի խնդիրը լուծելու համար, ըստ նրա, պետք է «ավելի արագ վերականգնել [նավթավերամշակման գործարանները], սահմանել անհրաժեշտ ներմուծման ծավալները և հուսալիորեն ապահովել [նավթավերամշակման գործարանները]» հակաօդային պաշտպանությամբ։ Պուտինը կարծում է, որ դրա համար պետք է կատարելագործել հակաօդային պաշտպանության համակարգերն ու ավելի շատ արտադրել դրանք, բայց այդ ամենը ժամանակ կպահանջի։

Բանակցությունների մասին 

Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ոլորտի վրա հարձակումները ոչ միայն վառելիքի ճգնաժամ առաջացնելու նպատակ են հետապնդում, այլև «Ռուսաստանին ստիպելու կասեցնել, գոնե կարճ ժամանակով, զորքերի առաջխաղացումը և պայմաններ ստեղծելու հակառակորդի համար բարենպաստ պայմաններով բանակցություններ սկսելու համար»։ Նրա պնդմամբ՝ երկրի խորքում հարվածները որևէ ազդեցություն չունեն ռազմաճակատում տիրող իրավիճակի վրա։

Հունիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ սահմանից հեռու գտնվող ռուսական տարածքների վրա ուկրաինական հարձակումների ակտիվացումը պետք է խթանի խաղաղ բանակցությունները։

Հարցին՝ արդյո՞ք Մոսկվան որևէ նոր առաջարկ է ստացել ուկրաինական կողմից, Պուտինը պատասխանել է․ «Կան կապեր, և դրանք հաստատվել են մի քանի ուղղություններով, մի քանի գծերով։ Կան նաև նոր առաջարկներ»։

Ըստ նրա՝ այդ «գաղափարները» ներառում են «երկու կողմերից տարածքի խորքում հարվածների դադարեցումը» և ռազմական գործողությունների սահմանափակումը Ուկրաինայի «չորս տարածքներով»՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերով։ Ռուսաստանի նախագահը չի նշել, թե երբ է Մոսկվան ստացել այս առաջարկները կամ ով է դրանք ներկայացրել։

Նա կրկին հայտարարել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ ռուսական զորքերն առաջ են շարժվում բազմաթիվ ուղղություններով և շարունակում են գրավել բնակավայրերն ու քաղաքները։

Անքորիջի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովն օրերս քննադատել են ԱՄՆ վարչակազմին Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո սկսված դիվանագիտական ​​շփումները դեռևս առաջընթացի չեն հանգեցրել։ Ուշակովը, անդրադառնալով 2025 թվականին Ալյասկայում Պուտին-Թրամփ հանդիպմանը, ասել է, որ Ռուսաստանն այլևս չի սպասում Անքորիջի «համաձայնությունների» կատարմանը, այլ հույսը դնում է պատերազմում հաղթանակի վրա։

Հետագայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան Անքորիջում որևէ համաձայնության չեն եկել, պարզապես քննարկել են ամերիկյան առաջարկը:

Հարցազրույցում Պուտինը հաստատել է դա․ «Ոչ ոք որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բայց մենք քննարկել ենք Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու որոշակի հնարավորություններ, և քննարկված փոխզիջումները հենց այն առաջարկներն էին, որոնք ամերիկյան կողմը մեզ ներկայացրել էր»։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է «շարունակել բանակցությունները և քննարկել բոլոր մանրամասները»։ Այդ նպատակով, նրա խոսքով, Կրեմլը սպասում է ամերիկացի բանակցողների ժամանմանը Ռուսաստան։ Թրամփի ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները, վերջին անգամ Մոսկվա են այցելել հունվարի վերջին։ Նոր այցի մասին դեռևս չի հայտարարվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի