Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սահմանադրական դատարանում շարունակում է քննվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց Գլխավոր դատախազի տեղակալից, թե որ փուլում է «Միասնության թևերի» կողմից հրապարակված ձայնագրությունների գործը։

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Արման Թաթոյանը ձայնագրություն էր հրապարակել, որում լսվում էր, թե ինչպես է Մարտունի համայնքի կրթության բաժնից մի կին զանգահարում մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրում, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։ Մայիսի 28-ին Թաթոյանն տեսաուղերձով հայտնել էր, որ նույն անձը զանգել ու սպառնացել է աշխատակիցներին։

Լիլիթ Գրիգորյանը հայտնեց, որ նշված վարույթով մեղադրյալ դեռևս չկա։

«Երկրորդ ձայնագրությունը, իրավական-քրեադատավարական տեսանկյունից նայենք, դասական իմաստով խոչընդոտելու ռիսկի փաստական տվյալներ է պարունակում, որտեղ կրթական հաստատության ենթադրաբար ղեկավարն ասում է՝ «Այդ ո՞վ է փոխանցել իմ ձայնային հաղորդագրությունը «Միասնության թևերին»»։ Հիմա ես ճիշտ եմ հասկանում, որ մենք 2026 թվականի հունիսի 28-ի դրությամբ դեռ չունենք մեղադրյալ»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Ի պատասխան Լիլիթ Գրիգորյանը հայտնեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՔՕ 236-րդ հոդվածի հատկանիշներով՝ օրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու և նյութապես շահագրգռելու հանցակազմով։

«Քրեական վարույթն ունի լայն քննչական և ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, որովհետև դա վերաբերում է մի հանցակազմի, որտեղ անձը կարող է գտնվել հավաքին իր կամքով։ Քննության խնդիրն է հաստատել՝ անձը հարկադրաբա՞ր է եղել այնտեղ, նյութապես շահագրգռվե՞լ է, շանտաժի՞ է ենթարկվել, թե՞ ուղղակի ցանկացել է լսել երաժշտություն կամ համերգ։ Դրա համար մեծածավալ աշխատանք է պետք նաև ապացուցողական առումով՝ լսել հավաքին մասնակցած բոլոր աշակերտներին և վերլուծել»,-նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։