Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից՝ հանձնաժողովը քանի՞ դեպքում է սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցել ընտրական տեղամասերի արդյունքների վերաբերյալ։

Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ նման 2 դեպք է եղել։

«Ինչո՞վ է պայմանավորված, որ երկու, այլ ոչ թե չորս, հինգ կամ վեց: Օրինակ՝ պարոն Հովակիմյանն ասում է, որ մենք 20/56 ընտրական տեղամասի վերաբերյալ ուսումնասիրություն ենք իրականացրել. բայց ո՞նց եք իրականացրել, եթե վարույթ հարուցել եք ընդամենը երկու դեպքում: Ասում է՝ «20 նորմալի զինվորներից ո՞նց է…»: Ինչո՞վ է պայմանավորված»,-հարցրեց Վարդևանյանը։

ԿԸՀ նախագահն ընդգծեց՝ խնդիրն այն է, որ մինչև վարույթ հարուցելը պետք է նվազագույն հիմնավոր կասկած ունենան ենթադրյալ խախտման մասին․ «Նույն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից մենք շատ հեշտությամբ կարողանում ենք ցանկացած տվյալ ճշտել: Եվ երբ որ մենք ճշտում ենք և ստացվում է, որ այդտեղ շարունակելու, այսինքն՝ ավելի լրացուցիչ մանրամասնություն ճշտելու կարիք չկա, բնականաբար վարույթ չի հարուցվում»:

Վարդևանյանը շարունակում էր նույն թեմայի վերաբերյալ հարցադրումները, որոնցից մեկին ի պատասխան Հովակիմյանն ասաց․ «Պարոն Վարդևանյան, ես փորձեմ ձեզ օգնել, որ դուք գտնեք այդ պատասխանը։․․․Ես փորձում եմ ձեզ ուղղակի ձեր ոճի մեջ…Դե ես այդ դերասանական ձիրքը չունեմ»։

Դիտարկմանն արձագանքեց Արամ Վարդևանյանը․ «Ձեր մոտ դերասանական չէ, ձեր մոտ կեղծարարականն էլ է ստացվում»։

Այս արտահայտությունից հետո միջամտեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և 30 րոպե ընդմիջում հայտարարեց։

«Պարզ է, որ ուշ ժամ է, ես համոզված եմ՝ ոչ դուք, ոչ պարոն Հովակիմյանը մտադրություն չունեինք վիրավորել միմյանց»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։