ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե պաշտոնական տվյալները վկայում են ընտրողների նյութական շահագրգռման, հավաքագրման, ցուցակագրման, ֆինանսավորման միջնորդավորված և կազմակերպված մեխանիզմների մասին, առաջանում է ողջամիտ սահմանադրական կասկած, որ ընտրական միջավայրը ենթարկվել է համակարգային ազդեցության։ Այս մասին Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ ասա «Հանուն Հանրապետության» կուսկացության ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանը։

«Այդ ազդեցությունն էլ վճռորոշ է հետևանքային կապի սահմանադրական գնահատման համար։

Բարձր դատարան, սույն գործով մեր դիրքորոշումը հիմնված է ոչ միայն ներպետական իրավունքի վրա. այն համահունչ է նաև միջազգային ընտրական չափանիշներին, որոնք Սահմանադրության 81-րդ հոդվածի տրամաբանությամբ կարևոր են հիմնական իրավունքների մեկնաբանության համար։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ընտրական դիտարկման մեթոդաբանության հիմքում այն մոտեցումն է, որ ընտրությունը մեկօրյա իրադարձություն չէ, այլ ամբողջական գործընթաց՝ նախընտրական միջավայր, քարոզարշավ, ֆինանսավորում, վարչարարություն, քվեարկություն, հաշվարկ, բողոքարկում և արդյունքների ամփոփում։ Սա ուղղակիորեն հաստատում է, որ ընտրության սահմանադրական գնահատումը չի կարող սահմանափակվել քվեարկության օրվա տեխնիկական օրինականությամբ։

Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցում ընտրությունների անվավեր ճանաչումը դիտարկվում է որպես բացառիկ միջոց, սակայն միաժամանակ շեշտվում է, որ այն պետք է լինի իրական և արդյունավետ գործիք այն իրավիճակներում, երբ խախտումները կարող են ազդել ընտրության արժանահավատության վրա։ Այս գործով անվավեր ճանաչումը սովորական միջոց չէ, բայց բացառիկ սահմանադրական խանգարման դեպքում այն կարող է լինել սահմանադրական անհրաժեշտություն։

ՄԻԵԴ-ը նախադեպերով հաստատում է, որ ազատ ընտրությունների իրավունքը պահանջում է լուրջ ընտրական բողոքների իրական, արդյունավետ և բովանդակային քննություն (օրինակ՝ Նամատ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի, Քերիմովան ընդդեմ Ադրբեջանի, Դավիթն ընդդեմ Բելգիայի, Բաբուրինն ընդդեմ Ռուսաստանի և այլն)։ Ընտրական խախտումների վերաբերյալ փաստերը չեն կարող քննվել ձևական կամ մակերեսային ձևով»,-ասաց Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։